×


«Գիտեմ, որ ցավ եմ պատճառել քեզ». Քանյեն ներողություն է խնդրել Քիմից

Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը Թվիթերի իր էջում, որտեղ 30,5 միլիոնից ավելի հետեւորդ ունի, հրապարակայնորեն ներողություն է խնդրել կնոջից՝ Քիմ Քարդաշյանից՝ օրերս կատարած անձնական բնույթի գրառումների համար:

«Ուզում եմ ներողություն խնդրել իմ կնոջից՝ մեր անձնականը հանրային դարձնելու համար: Ես նրան այնպես չեմ պաշտպանել, ինչպես նա ինձ: Քիմ, գիտեմ, որ ցավ եմ պատճառել քեզ: Ներիր ինձ, խնդրում եմ: Շնորհակալ եմ միշտ կողքիս լինելու համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, ավելի վաղ ռեփերը հայտարարել էր, թե մտադիր է ամուսնալուծվել, նաեւ խոսել էր այն մասին, թե Քիմն ու մայրը՝ Քրիս Ջենները, ցանկանում են իրեն հոգեբուժարան ուղարկել: Թեեւ գրառումներն անմիջապես ջնջվել էին, բայց մեծ աղմուկ բարձրացրին համացանցում: Այդ ժամանակ Քիմի արձագանքը չուշացավ. նա խոսեց ամուսնու հոգեկան առողջության մասին՝ նշելով, որ Քանյեն երկբեւեռ (բիպոլյար) աֆեկտիվ խանգարում ունի: Մանրամասներն այստեղ:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW