Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տարոն Թովմասյանի ընտանիքն այս ամիս առնվազն երկու առիթ է նշում: Զույգի ավագ որդին դարձել է 7 տարեկան, իսկ օրեր անց մարզուհին տոնել է 33-րդ տարեդարձը: Միջոցառումների լուսանկարները Հռիփսիմեն տրամադրել է BRAVO.am-ին:
«Աշոտի տարեդարձը կազմակերպել ենք այնպես, ինչպես ինքն էր ցանկանում: Քասախում էինք, եւ օրն անցկացրել է բակի իր ընկերների հետ»,-պատմել է նա եւ հավելել, որ իր տարեդարձին էլ ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ. «Փոքրիկ խնջույք կազմակերպեցինք մեր տան այգում: Մեծանալուն զուգընթաց ավելի սիրով եւ անհամբերությամբ եմ սպասում ծննդյանս օրվան, իսկ նախկինում այդպես չէր»:
Աշոտի տարեդարձին
Եվս մեկ տարով մեծանալու պատճառով չի տխրում.«Ուղղակի զարմանում եմ, որ արդեն 33 տարեկան եմ, որովհետեւ ինձ շատ ավելի երիտասարդ եմ զգում. կարծես դեռ 20 տարեկան լինեմ, նույնիսկ ֆիզիկապես այժմ ավելի ճկուն եմ»:
Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ավագ որդու եւ ամուսնու հետ
Խոսելով ամուսնու մատուցած նվերների մասին՝ Հռիփսիմեն նշել է.«Ամուսինս ինձ աշխարհի ամենաթանկ նվերներն է նվիրել՝ երկու արու զավակ եւ անսահման սեր: Կարծում եմ՝ դրանից թանկ նվեր չկա կնոջ համար»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հռիփսիմե Խուրշուդյանի արխիվից


×
8,817





