×


«Ափսոսում եմ բաց թողած տարիներս»․ Ամուսնու հուզիչ անակնկալը Արփիի 38-ամյակին

Արփին օգոստոսի 2-ին դարձել է 38 տարեկան։ Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ չի սիրում եւ չի կարեւորում իր տարեդարձի օրը, այդ առիթով էլ ոչ մի տարի հատուկ հավաքույթ չի նախաձեռնում։

«Շնորհավորանքների տարափը կեսգիշերից է սկսվել, ամուսինս մտերիմ ընկերներիս հետ անչափ հաճելի եւ հուզիչ անակնակալ էր պատրաստել։ Իմ բոլոր վաղեմի ընկերներից՝ դասընկերներ, կուսընկերներ, բարեմակմներ, շրջագայությունների ժամանակ ծանոթացած մարդիկ, տարբեր բնագավառներից հայտնի ու անհայտ ընկերներից շնորհավորական տեսագրություններ էր հավաքել ու երեկ ներկայացրեց ինձ։ Այնքան հարազատ մարդիկ էին խոսել, նայեցի ու չկարողացա հուզմունքս զսպել՝ արտասվեցի։ Կեսգիշերին նաեւ մեր մտերիմ ընկերները, քույրս էին մեզ հյուր եկել։ Տորթ, շամպայն, գունավոր փուչիկներ ու գեղեցիկ ծաղիկներ էին բերել։ Երկար նստեցինք, մի քիչ խմեցինք, զրուցեցինք, վերհիշեցինք, ծիծաղեցինք»,-պատմել է հոբելյարը։

Արփին


Տորթի մոմերը փչելիս նյութական երազանք չի մտապահել․ «Վերջին տարիներին հասկացել եմ, որ նյութական երազանքներս քչացել են։ Առողջություն եմ ցանակնում ինձ շրջապատող մարդկանց, հանգստություն, համբերություն։ Որ միշտ շրջապատված լինենք հավատարիմ ու լավ ընկերներով, որպեսզի կյանքի դժվարություններն էլ հեշտ հաղթահարելի դառնան»,- ասել է նա։

Որպես հիշարժան տարեդարձ առանձնացրել է Բաթումիում անցկացրած ծննդյան օրը․ «2014 թվականին նույն ընկերական կազմով Բաթումիում էինք։ Ժամը տասին գնացինք ծովափ, տորթ կտրեցինք, շամպայն խմեցինք ու սպասեցին, որ օրը փոխվի՝ շնորհավորեն։ Այս տարեդարձս էլ շատ տարբեվող ու հիշվող էր»,- նշել է երգչուհին։

Արփին


Հաճախ է վերլուծում ապրած կյանքը․ «Պարբերաբար վերհիշում եմ իմ ապրած տարիներն ու վերլուծում արածն ու չարածը, հետո նոր ծրագրում հետագա անելիքներս։ Որպես գլխավոր ձեռբքրում կառանձնանցեմ ընտանիքս ու սիրելի աշխատանքս, երջանիկ եմ, որ կարողանում եմ իմ հոգուց բխող երաժշտությունը երգել ու իմ լսարանին ներկայացնել այն ինչ ինձ հարազատ է։ Փոշմանում եմ, որ ավելի վաղ տարիքից չեմ զբաղվել երգեցողությամբ, ափսոսում եմ բաց թողած տարիները»։

Խոսել ենք նաեւ աշխատանքային նորություններից․ «Փորձում ենք աստիճանաբար վերադառնալ նախկին ռիթմին։ Շուտով նոր զուգերգով կներկայանամ, որի մասին դեռ շատ մանրամասներ չեմ ուզենա հաղորդել, հուսով եմ՝  նաեւ տեսահոլովակ կունենանք։ «Կապույտ թռչուն» երգի քավր տարբերակն եմ ցականում առաջիկայում ներկայացնել, հեղիանկային մի շարք երգերի վրա եմ աշխատում։ Փորձում եմ էներգիաս սպառել եւ նորը կուտակել` մինչեւ նախկին օրակարգին վերադառնալը»,- եզրափակել է Արփին։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/:
Լուսանկարները՝ Արփիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին