Ինստագրամ ինֆլյուենսեր Ձյունիկ Վարդանյանը կրկին գեղեցիկ կարգավիճակում է: Ժամանակին որպես դերասանուհի ներկայացող Ձյունիկը սպասում է երկրորդ բալիկին: Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջում հրապարակած լուսանկարների եւ ընտանեկան հոլովակի միջոցով:
Փոքրիկ Խաչատուրը
Հոլովակից պարզ է դառնում նաեւ ապագա փոքրիկի սեռը: «Առաջնեկիցս հետո ես ինձ լրիվ ուրիշ կողմից բացահայտեցի, չէի պատկերացնում, որ այսպիսի մամա կլինեմ: Երբ երկրորդը ծնվի, շատ գունեղ է լինելու մեր կյանքը: Եթե տղա լինի, գիտեմ, որ Խաչատուրը լավ եղբայր կունենա, իրար հետ կմեծանան, եթե աղջիկ լինի, իմ երազանքը կկատարվի: Իրականում ես չգիտեի, որ այսքան շատ եմ աղջիկ ուզում, Խաչատուրից հետո հասկացա, որ մամային աղջիկ է պետք: Երազում եմ աղջիկ ունենալու մասին»,- տեսանյութում ասել է Ձյունիկը, ով ամուսնուն այս անգամ դուստր կպարգեւի:
Նշենք, որ Ձյունիկն ու Մեսրոպը որդի ունեն՝ 1 տարեկան Խաչատուրը:
Մյուս մանրամասները՝ տեսանյութում:
View this post on Instagram#baby #babyshower #babe #babyboy #babygirl #love #beautiful #beautifuldayproduction
Լուսանկարները՝ Avanesyan photography-ի
Տեսանյութը՝ Beautiful Day-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: