×


«Չեմ կարծում՝ երբեւէ որեւէ մեկը նման ցանկություն ունենա»․ Ժաննա Վելիցյանի նոր ֆոտոշարքը Սեւանի ափին

Ժաննա Վելիցյանի համար ամառն աշխատանքային մթնոլորտում է անցնում։ Դերասանուհին նկարահանումներին զուգահեռ հասցրել է իր պորտֆոլիոն համալրել  երկու տարբեր ֆոտոշարքերով, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով աշխատանքային նորությունների մասին։

«Առհասարակ, իմ բոլոր ֆոտո նկարահանումներն անցնում են շատ թեթեւ, դրական մթնոլորտում, առանց ավելորդ լարվածության: Վերջին երկու ֆոտոշարքերից մեկն իրականացրել ենք ցորենի արտում, իսկ մյուսը` Սեւանի ափին: Կերպարներիս մասին հիմնականում ես եմ «հոգ տանում»՝ բնականաբար, քննարկելով այն լուսանկարչի հետ: Ֆոտոշարքերի հեղինակը Միլեն Մանուկյանն է»,- պատմել է Ժաննան։

Ժաննա Վելիցյանը


Դեռ չի հասցրել վայելել հայաստանյան ամառը․ «Օգոստոսն է, բայց ես այդպես էլ ոչ մի տեղ չգնացի հանգստանալու։ Ամռան սկզբին նախապատրաստական աշխատանքների մեջ էի՝ կապված ֆիլմի հետ: Հետո արդեն սկսվեցին նկարահանումները, դրան զուգահեռ թատրոնում եւս  աշխատում էինք մի նախագծի վրա, որի պրեմիերան նախատեսված է այս ամսվա երկրորդ կեսին: Հուսով եմ՝ գոնե ամռան վերջին կստացվի հանգստանալս։ Մինչ այդ փորձում եմ լիցքաթափվել մայրաքաղաքում։ Խենթանում եմ Երեւանյան գիշերների համար, երեկոներս հիմնականում անցնում են Կասկադում»,- նշել է նա։

Ժաննա Վելիցյանը


Այս շրջանում Ժաննան նկարահանվում է Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում․ «Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու փորձ նախկինում չեմ ունեցել: Իսկ թե ինչպիսի կերպարում եւ տեսարաններում առհասարակ չեմ նկարահանվի՝ կախված է սցենարից եւ տվյալ դերից։ Միակ դերը, որ ամբողջ հոգով ուզում եմ խաղալ, Ժաննա դ‘Արկն է: Բայց չեմ կարծում, որ Հայաստանում երբեւէ որեւէ մեկի մոտ ցանկություն առաջանա նկարահանել «Ժաննա դ‘Արկ»»,- եզրափակել է Համազգային թատրոնի դերասանուհին։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW