Մերի Մովսեսյանը օրերս դարձել է 21 տարեկան: «Պատվից առավել» հեռուստասերիալից հայտնի դերասանուհին չի կարողացել իրականացնել նախապես ծրագրածը, սակայն դա չի խանգարել իրեն ուրախ ժամանակ անցկացնել ընկերների եւ մտերիմների հետ: Օրվա մանրամասներն ու լուսանկարները Մերին տրամադրել է BRAVO.am-ին:
«Դեռ անցած տարի որոշել էի, որ այս տարեդարձս կանցկացնեմ Իտալիայում՝ ընկերուհիներիս հետ: Բայց համավարակն իրենն արեց»,- պատմել է հոբելյարը եւ նշել, որ տարեդարձի օրը դեռ մանկուց շատ է սիրել. «Ինձ համար ամենահեքիաթային օրն է, չէի կարող չնշել: Հրավիրված էին բոլոր այն մարդիկ, որոնց հետ գրեթե ամեն օր շփում ունեմ: Բոլորով հավաքվեցինք ամառանոցում եւ լավ ժամանակ անցկացրինք»:
Մերի Մովսեսյանի տարեդարձին
Կեսգիշերին առաջին շնորհավորանքները Մերին ստացել է ընտանիքի անդամներից. «5 րոպե անց անսպասելի զանգ ստացա մտերիմ ընկերուհուցս՝ Էմմայից, իջա բակ եւ պարզվեց, որ մի քանի հոգով ինձ համար անակնկալ էին պատրաստել եւ եկել»:
Մերի Մովսեսյանը
Դերասանուհու խոսքով, այս տարեդարձը դեռ երկար կհիշի. «Այսքան էմոցիաներով լի տարեդարձ դեռ չեմ ունեցել, չգիտեմ՝ մյուս տարիներին ինչ պետք է անեմ, որ գերազանցեմ: Իսկ տորթի մոմերը փչելիս պահել եմ սրտիս ամենացանկալի երազանքը, որը կմնա իմ ներսում»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մերիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: