Կամերային թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը երեկ դարձել է 25 տարեկան: Հոբելյարը տոնական օրը մտերիմների եւ ընկերների հետ նշել է նախապես վարձակալած առանձնատանը՝ օրվա լուսանկարներն ու մանրամասները տրամադրելով BRAVO.am-ին:
Նախապատրաստական հարցերում Վիկտորյային օգնել է ռեժիսոր Նորա Գրիգորյանը. «Նա երեք երեխաների մայր է, շատ ձեռնարկող եւ կազմակերպված մարդ է, հետեւաբար՝ վստահեցի իրեն: Ամառանոցում տարեդարձ անցկացնելը շատ լավ տարբերակ է այս շրջանում»:
Վիկտորյա Սահակյանի տարեդարձին
Հոբելյարի խոսքով՝ բոլորն էլ իրենց տարեդարձի համար մեծ խնջույք են պատկերացնում: «Պանդեմիայով պայմանավորված շատ ավելի փոքր խնջույք էր, որովհետեւ մեծ խմբերով հավաքվել չի կարելի, նաեւ՝ աշխատանքային եռուն շրջան չէ, որ կարողանայի իմ ուզածը անել»,-նշել է նա:
Մինչ տարեդարձը Վիկտորյան ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պարեբարաբար ցանկալի նվերների ցանկ էր ներկայացնում՝ տուն, շուն, ավտոմեքենա: Ասում է՝ դրանք կատակ-սթորիներ էին. «Դրանցից ոչ մեկն էլ նվեր չստացա, ցավոք սրտի: Եթե ինչ-որ մեկը կատակով էլ տուն նվիրեր, կընդունեի:)»:
Վիկտորյա Սահակյանի տարեդարձին
Վիկտորյան նշել է, որ շատ երազանքներ ունի, որոնք ուզում է վերածել նպատակների. «Պետք է սիրուն բաների մասին երազել: Օրինակ՝ երազում եմ նվագելու մասին, դիջեյ լինեմ, գուցե մի օր գնեմ սարքավորումները եւ սկսեմ նվագել: Երբեք ուշ չէ, 25-ը դեռ վերջը չէ»:
Չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլոր ընկերներին, ովքեր կողքին են եղել. «Շնորհակալ եմ անթիվ-անհամար զանգերի եւ սոցցանցային շնորհավորանքների համար:
Շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր թեեւ ներկա չեն եղել, սակայն իմ ծննդավայր Կապանում նշել են տարեդարձս»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վիկտորյայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: