«Կինստագրամ» սիթքոմից հանրությանը հայտնի դարձած Դիանա Տոռեսի մոտ ամառը պասիվ է անցնում։ BRAVO.am-ին դերասանուհին ասել է, որ երեկոները տանն են անցկացնում, շոգն էլ լողավազան գնալով է հաղթահարում։
«Բավական ակտիվ եւ գերհագեցած ամառներ եմ ունեցել, որնց կողքին այս մեկը շատ միապաղաղ է անցնում։ Երազում եմ սահմանները բացվելու օրվա մասին, որ կարողանամ իմ ծրագրած հանգիստը վայելել։ Ձանձրույթը հաղթահարելու համար լողավազան եւ մարզասրահ եմ գնում։ Ջուրն իմ տարերքն է, գոնե այդպես լիցքաթափվում եմ ու նոր էներգիայով լիցքավորվում»,- ասել է Դիանան։
Դիանա Տոռեսը
Վերհիշել է տպավորիչ արձակուրդները․ «Նախորդ տարի Դուբայում էի, այցս համընկավ Ռամադանի հետ, ամեն բան փակ էր, ոˊչ ակումբներ, ոˊչ ժամանցի այլ վայրեր չէին գործում։ Իմ երազած հանգիստն էր՝ օվկիանոս, արեւ ու ավազ։ Ծեր տարիկի պես պասիվությունից հաճույք էի ստանում։ Բաթումիում էլ ընկերուհուս հետ հիանալի օրեր ենք անցկացրել»,-պատմել է նա։
Դիանան երկրների ցանկ ունի, որտեղ նախատեսում է առաջիկայում լինել․ «Շատ եմ ուզում Շրի Լանկա գնալ, Բրազիլիայում կուզենամ լինել։ Իսրայելում մեկ անգամ լինելու առիթ ունեցել եմ, բայց էլի կգնամ»,- նշել է նա։
Դիանա Տոռեսը
Աշխատանքային կյանքում տեւական դադար է․ «Սպասողական փուլում եմ, մի քանի նոր նախագծեր կան, դեռ պարզ չէ՝ մեկնարկը երբ կտրվի, հենց նորություններ լինեն՝ կտեղեկացնեմ»,- եզրափակել է Դիանան։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դիանա Տոռեսի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: