×


Սիլվա Հակոբյանի դստեր 1-ամյակի խնջույքն ու հետաձգված մկրտությունը

Սիլվա Հակոբյանի եւ Նորայր Մանուկյանի դուստրը դարձել է 1 տարեկան: Փոքրիկի առաջին տարեդարձի մանրամասներն ու լուսանկարները երգչուհի մայրիկը վստահել է BRAVO.am-ին:

«Միլայի տարեդարձն անցավ շատ ուրախ՝ հարազատական մթնոլորտում: Եվ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես եւ ակնկալում էինք»,- մեզ հետ զրույցում ասել է Սիլվան:


Երգչուհու խոսքով՝ աղջիկն իրեն շատ լավ է զգացել ողջ օրվա ընթացքում. «Ստեղծել էինք գեղեցիկ ձեւավորված անկյուն Միլայի համար, բայց դեռ չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը:) Ամեն ինչ հեքիաթային էր ու շատ գեղեցիկ: Իրեն շատ լավ պահեց ողջ օրվա ընթացքում, միայն հոգնել էր նկարվելուց, բայց այլընտրանք չուներ:)»:

Մեր նախորդ զրույցներում Սիլվան նշել էր, որ աղջկա մեկամյակի օրը պատրաստվում են նաեւ նրա մկրտության արարողությունն անել, իսկ քավորը պետք է լիներ իր լավ ընկեր, հայտնի ոճաբան Գեորգի Կոտը. «Ոչ միայն սահմանների փակ լինելու, այլեւ ստեղծված իրավիճակիի պատճառով չկարողացանք իրականացնել Միլայի մկրտությունը: Բայց չենք ընկճվում, կնունքն անպայման կկայանա, այն ուղղակի անժամանակ հետաձգվել է»:


Փոքրիկի տորթի մոմերը փչելիս երգչուհի մայրիկն ու իր ընտանիքը միայն մի երազանք են պահել, որ աղջիկը միշտ առողջ լինի:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սիլվայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport