Իննա Խոջամիրյանը տեւական դադարից հետո միանգամից երկու նախագծում է նկարահանվում: Դերասանուհին շարունակում է իր դերակատարումը «Երկուսով» հեռուստասերիալում, որի նոր մեկնարկի մասին պատմել ենք: Բացի այդ Իննան հանդես է գալիս «Վիտամին» փրոդաքշնի «Whywomenswomens» նախագծում:
«Առաջարկը նախագծի պրոդյուսեր Վլադ Սահակյանից եմ ստացել: Նկարահանումներն արդեն մեկնարկել են: Այնքան հետաքրքիր աղջկա եմ մարմնավորում, դժվարանում եմ հիմա պատմել: Գործող 4 գլխավոր հերոսներից մեկն է: Նկարահանվում եմ Տոմայի, Պոնչի եւ Զիրոյանի հետ: Մենք ժողովրդական հին արտահայտություն ունենք` բամբակի մեջ մեծացած: Հերոսուհիս հենց այդպիսին է»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Իննան:
Իննա Խոջամիրյանը
Նրա խոսքով, առաջիկա ամսվա ամբողջական գրաֆիկն ունի եւ պետք է համատեղի երկու նախագծերի նկարահանումները. «Համ չեմ կարողանում տեղս նստել, համ այս 3 ամիսների ընթացքում հետ եմ վարժվել խիտ գրաֆիկին: Հիմա արդեն գալիք ամբողջ ամիսը շաբաթը 7 օր պլանավորած է առավոտից մինչ ուշ երեկո: Օրեր կլինեն , երբ համ սիթքոմում կլինեմ, համ «Երկուսով»-ում: Մարտական եմ տրամադրվել, ամեն բանի պատրաստ եմ` կարեւորը էս մղձավանջի նոր փուլ չսկսի»:
Ամառային հանգստի մասին չի մտածել. «Այս տարին, մասնավորապես՝ ամառն ինձ մի փոքր դժվար տրվեց: Հանգստանալու կարիք էապես չունեմ, փառք Աստծո, հիմա ամեն բան լավ է, թե չէ մեծ հաշվով մարտ ամսից հանգստանում ենք:)»:
Խոսելով իր եւ Զիրոյանի նոր նախագծի՝ «Չինգա-չունգի» մասին, դերասանուհին ասել է, որ այն ավելի հագեցած նոր եթերաշրջան կունենա. «Չեմ պատրաստվում կիսատ թողնել, դա էլ է մեր գործը, որին ավելի քան լուրջ ենք մոտենում»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Իննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: