×


Լիդիայի եւ Գագիկի որդու 7-ամյակը՝ երեւանյան թեմատիկայով

Դրամատիկական թատրոնի դերասաններ Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի ավագ որդին՝ Էդուարդը դարձել է 7 տարեկան: Տղայի համար ծնողները տոնական խնջույք են կազմակարեպել ամառանոցում եւ օրը նշել մտերիմների եւ հարազատների հետ՝ օրվա մանրամասներն ու լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

«Շատ ուրախ օր ենք անցկացրել: Որպես թեմա ընտրել ենք Երեւանը՝ մեր հին քաղաքը իր ճարտարապետական կառույցներով: Էդուարդը չի ընդունում, որ շենքեր են քանդվում, որոշել է, որ մի օր պետք է վերականգնի դրանք»,- ասել է դերասանուհի մայրիկը:

Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի ավագ որդու տարեդարձը


Տղան էլ շատ ուրախ է եղել տարեդարձի օրը. «Երկար ժամանակ սպասում էր իր տարեդարձին. դեռ ձմռանն ասում էր, թե ինչու է իր ծնունդը ուշանում, օրերը հաշվում էր:Այնքան շատ է սիրում այդ օրը, որ ուզում է տարվա մեջ մի քանի անգամ նշենք»:

Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի ավագ որդին՝ Էդուարդը


Պարզվում է՝ Էդուարդը օրվա թեմային համապատասախան երազանքներ է պահել. «Մոմերը փչելուց առաջ պատկերացրել եմ, որ այս տարի կկառուցեն Երեւանի ճոպանուղին, ինչպես նաեւ Կուկուռիզնիկի շենքը կվերակառուցվի»,- նշել է հոբելյարը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիդիա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին