×


«Անձնական կյանքս զրոյական փուլում է»․ Սրբուհի Ավանեսյանը ոճափոխել է վարսերը

Սրբուհի Ավանեսյանը ոճափոխության է ենթարկել մազերը․ հայկական մի շարք հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դարձած դերասանուհին տեւական ժամանակ շիկահեր լինելուց հետո փոխել է վարսերի գույնը՝ դառնալով կարմրահեր։

«Իմ կյանքում բոլոր որոշումներն եմ կտրուկ կայացնում, մազերիս գույնի փոփոխության մասին էլ երկար չեմ մտածել,։ Ուզում էի տարբերությունը զգալի լիներ, ռիսկի դիմելով՝ կարմիր ներկեցի։ Ժամանակի ընթացքում ընտելացա նոր երանգին, այս գույնն ինձ ավելի հոգեհարազատ է։ Սիրում եմ պարբերաբար փոխել արտաքինս, բայց դժվար օրերից մի օր որոշեմ դաջվածներով եւ փիրսինգներով աղջիկ դառնալ, դա իմ տեսակին նման չէ։ Մարդկանց խորհուրդ եմ տալիս հաճախ ոճափոխվել, դա թարմություն է հաղորդում նույնիսկ մտածելակերպին»,- ասել է Սրբուհին։

Սրբուհի Ավանեսյանը


Ամառը տանն է անցկացրել․ ««Սիրուն Սոնա» սերիալի նկարահանումներից հետո տանից գրեթե դուրս չեմ եկել, ոչ թե մեկուսացել էի, այլ գնալու տեղ չունեի․ աշխատանք չկար, ընկերներս զբաղված էին։ Այս ամիսն աշխատանքային առումով բավական ակտիվ է, մի շարք ֆոտոշարքերի եմ մասնակցել, առցանց տիրույթում նոր նախագիծ է լինելու, որում ես նույնպես ընդգրկված եմ։ Շատ եմ աշխատում, արդեն մյուս ամսվանից արածս գործերը տեսանելի կլինեն։ Նոր հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ դեռ չունեմ»,- պատմել է մոդելը։

Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Սրբուհին ասել էր, որ նշանադրվել է։ Պարզվում է՝ զույգը բաժանվել է․ «Անձնական կյանքս զրոյական փուլում է, դեռ չեմ ուզում եւ չեմ պատրաստվում ամուսնանալ։ Այն տարիքում եմ, որ առաջնայինը կարիերայով զբաղվելն է, իսկ անձնականը դեռ կսպասի»,- եզրափակել է նա։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սրբուհի Ավանեսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին