×


Գոհար Ավետիսյանի որդու 40 օրականն ու առաջին լուսանկարը

Գոհար Ավետիսյանը 40 օր է՝ վայելում է մայրության բերկրանքը։ Մոսկվաբնակ դիմահարդարը որդու առաջին լուսանկարն է հրապարակել՝ նշելով, որ նրա աչքերը գրավել են իր սիրտը։

«40 օրական է եւ 5 կգ է կշռում, արքայազն է դառնալու, աղջիկներ՝ սպասե՛ք»,- որպես մակագրություն գրել է նա՝ իր հետեւորդներին ծանոթացնելով տղայի հետ։

Օրեր առաջ Գոհարը տեղեկացրել էր նաեւ, որ նորածնին, ի պատիվ իր մայրական պապիկի՝ Գասպար է անվանակոչել․ «Պապիկս այլեւս ողջ չէ, բայց հրաշալի մարդ էր»,- գրել էր դիմահարդարը։

Գոհար Ավետիսյանը՝ փոքրիկ Գասպարի հետ


Հիշեցնենք, որ փոքրիկ Գասպարը ծնվել է հուլիսի 3-ին Մոսկվայում՝ դիմահարդար մայրիկի ծննդյան օրվա նախօրեին։ Այս օրերին Գոհարը շարունակել է ակտիվ կենսակերպ վարել՝ տղայի հետ զբոսանքի գնալ, խանութեր այցելել, նույնիսկ հասցրել է աշխատավայրում լինել։

Անձնական կյանքը մշտապես հանրային դարձնող դիմահարդարը մինչ օրս չի հրապարակել փոքրիկի հայրիկի լուսանկարն ու չի բացահայտել նրա ով լինելը։

Գոհար Ավետիսյանը՝ փոքրիկ Գասպարի հետ


Պատրաստեց՝ Մերի Պողոսյանը /Bravo.am/
Լուսնակրաները՝ Գոհար Ավետիսյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW