×


Արեւոյի եւ Բագրատի դստեր 4-ամյակն ու առաջիկա ծրագրերը

Արեւո Գրիգորյանի ու Բագրատ Տերտերյանի՝ Beatman-ի դուստրը դարձել է 4 տարեկան: Երգչուհի մայրիկը BRAVO.am-ին է տրամադրել աղջկա տարեդարձի լուսանկարներն ու մանրամասներ պատմել:

«Մեր աղջկա տարեդարձը նշել ենք ամառանոցում: Քանի որ դեռ արտակարգ դրության պայմաններում ենք գտնվում, չկարողացանք շատ մարդու հրավիրել, եկել էին Վիկայի ամենամոտ եւ ամենասիրելի մարդիկ»,- ասել է «Հայաստանի ձայնը 2» նախագծի ֆինալիստ Արեւոն:

Արեւո Գրիգորյանը՝ դստեր հետ


Նա նշել է, որ աղջիկն անհամբերությամբ է սպասել տարեդարձին. «Հաշվում էր օրերը, անուններով նշում, թե ում է ուզում տեսնել այդ օրն իր կողքին: Եվ, իհարկե, նվերների տեսքով ցանկություններ ուներ: Ով հարցնում էր՝ ինչ է ցանկանում, ասում էր՝ Barbie կամ LOL: Բնականաբար, երկուսն էլ ստացավ, ինչի արդյունքում շատ ուրախ եւ երջանիկ էր»:

Արեւոյի եւ Բագրատի դստեր 4-ամյակը


Խոսել ենք նաեւ կառանտինյան շրջանի եւ առաջիկա ծրագրերի մասին. «Սկզբնական երկու ամիսները, ինչպես բոլորը, այնպես էլ մենք անցկացրել ենք տանը: Այնուհետեւ սկսվեցին առցանց դասեր, իսկ այժմ շատ անելիք ունենք: Սպասում ենք այս ամենը շուտ եւ բարեհաջող ավարտվի, որպեսզի նոր ուժով վերադառնանք մեր սիրելի աշխատանքին: Փակագծերը չեմ ուզում բացել, բայց շատ լավ նորություններ են սպասվում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին