×


Գոհար Ավետիսյանը վերջապես հանրությանն է ներկայացրել ամուսնուն

Այն մասին, որ օգոստոսի 11-ին Գոհար Ավետիսյանի որդին՝ Գասպարը, դարձել է 40 օրական՝ BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է։ Մոսկվաբնակ դիմահարդարն այդ առիթով գեղեցիկ խնջույք էր կազմակերպել՝ հրավիրելով ընտանիքի մտերիմ բարեկամներին ու ընկերներին։

Մինչ օրս Գոհարը չէր ցանկանում բացահայտել ամուսնու ով լինելը՝ պատճառաբանելով, որ նա հանրային դեմք չէ եւ խուսափում է ավելորդ ուշադրությունից։

Երեկ դիմահարդարն ամուսնու հետ համատեղ առաջին նկարներն է հրապարակել՝ մակագրելով․ «Հազվագյուտ նկարներ են՝ իմ ընտանիքը։ Ես ու հայրիկը քեզ շատ ենք սիրում, տղաˊս։ Եղիր առողջ, իմ արեւ, մենք միշտ կաղքիդ ենք»։

Հիշեցնենք, որ զույգի առաջնեկը ծնվել է հուլիսի 3-ին։ Ամուսինները, ի պատիվ Գոհարի մայրական պապիկի, նորածնին Գասպար են անվանակոչել։

Bravo.am
Լուսանկարները՝ Գոհար Ավետիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին