×


Արամե. «Մենք չենք արտագաղթել, պարզապես այժմ բնակվում ենք Մոսկվայում»

Արամեի ընտանիքն այս օրերին Մոսկվայում է: Շատերը սկսել են քննարկել, որ երգիչն արտագաղթել է, քանի որ կնոջ եւ երեխաների հետ բնակություն է հաստատել Ռուսաստանում: Խոսակցություններին ի պատասխան, երգիչը սոցցանցային իր էջերում հանդես է եկել գրառմամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ անդրադառնալ վերջերս շրջանառվող լուրերին՝ իբր ես արտագաղթել եմ Հայաստանից: Ուզում եմ Ձեզ ասել, որ այդպես չէ: Իմ գործունեությանը հետեւելով, տեղյակ եք, որ վերջին 15 տարիներին ես շատ ժամանակ անցկացրել եմ արտերկրում, շրջագայել եմ, բայց երբեք արտագաղթելու միտք չեմ ունեցել: Եվ այսօր ես՝ ընտանիքիս հետ, գտնվում եմ Մոսկվայում՝ իմ աշխատանքի եւ ընտանեկան հարցերով: Ելնելով իմ աշխատանքի բնույթից՝ այսօր ես Ռուսաստանում եմ, վաղը կարող եմ լինել ԱՄՆ-ում, մյուս օրը՝ Հունաստանում։ Ուզում եմ մեր ազգին մաղթել խաղաղություն: Մենք միշտ մեր երկրի կողքին ենք աշխարհի բոլոր հայերով: Սիրում եմ Ձեզ, լավն ու բարին բոլորին»:

Երգչի գրառումն ուղարկեցվում է զինովարական համազգեստով լուսանկարով, որին եւս անդրադարձել է հետգրության միջոցով. «Ի դեպ, լուսանկարը արված է առաջնագծում՝ մի քանի օր առաջ: Փառք հա՛յ զինվորին, փառք հայո՛ց բանակին»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին