Նելլիին եւ ֆուտբոլիստ Րաֆֆին ինը տարի է՝ ապրում են մեկ հարկի տակ: Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված զույգը համերաշխ ընտանիք է ստեղծել, երգչուհին նույնիսկ խոստովանել է, որ կիկին ընտրելու հնարավորություն ունենալու դեպքում նորից Րաֆֆիին կընտրեր։
BRAVO.am-ին Նելլին պատմել է, որ նշել են հոբելյանը.«Մեր ընտանիքի համար կարեւոր օրը սկսվեց նվերներով եւ ավարտվեց ռոմանտիկ երեկոյով։ Րաֆֆին հատուկ ինձ համար սերենադ էր պատվիրել։ Տոնական գեղեցիկ տորթ ունեինք»։
Րաֆֆին եւ Նելլին
Հաճախ են հիշում ամուսնության օրը․«Մեր հարսանիքն անցել է այնպես, ինչպես պատկերացնում էինք։ Համատեղ կյանքն էլ հետաքրքիր է անցնում։ Ինչպես բոլոր նորմալ զույգերը, մենք էլ բազում խնդիրներ ենք ունենում, որոնք հեշտությամբ հարթվում են։ Լավ ընկերներ ենք, ինչը շատ եմ կարեւորում, դա օգնում է ավելի ներողամիտ լինել միմյանց հանդեպ։ Փառք Աստծո, մինչ այս լուրջ կոնֆլիկտներ չենք ունեցել։ Րաֆֆին խոհանոցում է շատ բծախնդիր, իմանալով դա՝ միշտ համեղ եւ բազմատեսակ ուտեստներ եմ պատրաստում»։
Րաֆֆին եւ Նելլին՝ իրենց ավագ դստեր հետ
Երրորդ անգամ մայրանալու մասին չի մտածում.«Երեխա շատ ենք սիրում, բայց երկու աղջիկներով կբավարարվենք։ Նրանք այնքան աշխույժ ու չար են, որ մենք էլ երեխայի ուժ չունենք. այդ թեման մեր տանը փակված է։ Ամուսինսն էլ այնքան տարված է իր աղջիկներով, որ տղա ունենալու մասին չի էլ երազել»,- եզրափակել է Նելլին։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: