×


«Գուցե փոշմանեմ այսքան անկեղծանալու համար». Լյուսի Հայրապետյանն անձնականին վերաբերող գրառում է կատարել

Հունաստան ուղեւորվելու փոխարեն Լյուսի Հայրապետյանն ամառային հանգիստն անցկացրեց Ջերմուկում, բայց քանի որ իր երկու տարերքներից մեկը ջուրն է, անտարբեր չի անցել նաեւ Սեւանա լճի կողքով, որտեղ նաեւ նոր ֆոտոշարք է իրականացրել:

Մոդել-հաղորդավարուհին լուսանկարներին կից գրել է.«Երկու տարերք, երկու կյանք ինձ համար՝ ջուր, օվկիանոս, ծով ու քամի, քամի, քամի՜: Չեմ կարող առանց նրանց, կգժվեմ, կխենթանամ»:

Լյուսի Հայրապետյանը


Լյուսին օրեր առաջ էլ խոստովանության տեսքով գրառում է կատարել՝ նշելով, որ հնարավոր է՝ հետո զղջա այսքան անկեղծանալու համար.
«Արտառոց ոչ մի նկար չեմ տեղադրում՝ ո՛չ կիսամերկ, ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ բեմից: Տեղադրում եմ ինձ՝ այնպիսին, ինչպիսին կամ, ու խոստանում եմ ինքս ինձ, որ էլ չեմ տխրելու, որ չեմ մնալու այնտեղ, որտեղ ինձ պահելու ջանք չեն գործադրում: Խոստանում եմ հավատալ քայլերին, այլ ոչ՝ խոսքերին»:

View this post on Instagram

A post shared by Lucie Hayrapetyan (@lustniak) on

Մոդելը նշել է, որ աչքերը հաճախ է փակում լուսանկարվելիս.«Երբ ինձ շատ լավ է, կամ հակառակը: Բայց հենց այս պահին փակում եմ աչքերս, որ ջնջեմ ու փակեմ կյանքիս երկար էջերից մեկը: Որ էլ չցավի, որ էլ չցավի... Սիրեք այնքան, ինչքան կարողանում եք, ու եթե զգում եք՝ նա ձեզ պետք է, սովորեք պահել սովորել... Իսկ ես գնամ երեկոս ողողեմ գինով. ասում են՝ սպիրտը մաքրում է բացիլները... Հ.Գ. Մարդ էլ տխուր նկար չունենա տխրությունով կիսվելու համար»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լյուսի Հայրապետյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW