×


Լուսինե Թովմասյանի պատասխանը կրկին մայրանալու հարցին

Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում կրկին պատասխանում է հետեւորդների հարցերին, որոց մեծ մասը վերաբերում է ընտանիքին:

34-ամյա գեղեցկուհին նշել է, որ իր եւ ամուսնու տարիքային տարբերությունն 9 տարի է. Արթուրը 43 տարեկան է: Իսկ ընտանեկան երջանկության գրավականը համարում է սերը, հարգանքն ու զիջելու կարողությունը:

Լուսինե Թովմասյանն՝ ամուսնու հետ


Խոսելով դստեր մասին՝ Լուսինեն ասել է, որ Արիանան շատ համառ է հագուստի հարցում. ինքնուրույն է ընտրում, թե ինչ պետք է հագնի, նախընտրում է, որ այն լինի հարմար եւ փափուկ:

Չի նկատել, որ Արիանան խանդի եղբորը: Շատ ժամանակ է անցկացնում դստեր հետ, ով օգնում է նաեւ փոքրիկ եղբոր խնամքի հարցում. միասին են լողացնում եւ կերակրում:

Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ


Հարցին՝ արդյոք էլի բալիկներ կունենա, Լուսինեն բացասական պատասխան է տվել. «Ինձ թվում է՝ ոչ»,-գրել է նա:

BRAVO.am
Լուսանկարները՝ Լուսինե Թովմասյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW