×


Ներսես Ավետիսյանն ամուսնացել է

23-ամյա դերասան Ներսես Ավետիսյանը, որը հեռուստադիտողին հայտնի է «Պատվի համար» եւ «Անատոլիական պատմություն» սերիալներում իր դերերով, այսօր ամուսնացել է: Նա BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում ակնարկել էր, որ այս տարի անձնական կյանքում եւս նորություններ կունենա:

Դերասանի ընտրյալը՝ Լիլիթ Յունի Ղազարյանը, լուսանկարիչ է:

Լուսանկարը՝ Վահե Քեշիշյանի


Սոցցանցերում արդեն հայտնվել են տեսանյութեր զույգի հարսանեկան արարողությունից: Ներսեսն օրվա սկզբում Գառնու տաճարի մոտ ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն՝ ծնկի գալով եւ մատանի հանձնելով, իսկ խնջույքի ժամանակ Լիլիթն արդեն հարսի զգեստով է եղել: Զույգն առիթը նշել է մտերիմների հետ՝ բացօթյա գեղեցիկ խնջույք կազմակերպելով:

Լուսանկարը՝ Սուսաննա Ճաղարյանի


Շնորավորում ենք Ներսեսին ու Լիլիթին եւ երջանկություն մաղթում:):

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW