×


Մի լուսանկարի պատմություն. «Երբեք պետք չէ ամաչել ու նեղվել անցյալից»

Արմեն Պետրոսյանի, Մարկ Սաղաթելյանի, Գրիգոր Դանիելյանի, Էրիկի, Լուիզա Ներսիսյանի եւ Սոֆի Մխեյանի համատեղ այս լուսանկարն 8 տարվա պատմություն ունի: Այն իր արխիվից հանրայնացրել է հումորիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:

«2012 թվականն է, «Արմենիա» հեռուստաընկերության տաղավարներից մեկում ենք՝ հայ-վարցական «Միմինո» նախագծի նկարահանումներին։ Հստակ չեմ կարող ասել, թե ինչ էինք խոսում կամ ինչու որոշեցինք այսպես նկարվել, բայց մի բան հաստատ է՝ բոլորս չափազանց ուրախ էինք»,- BRAVO.am-ին պատմել է Մենչը:

Նա խոստովանել է, որ վերջին շրջանում հաճախ է ուսումնասիրում արխիվային նյութերը.«Փորփրում եմ մեր ընտանեկան ալբոմները, միգուցե տարիքից է։ Ինչքան մեծանում ենք, այնքան սկսում ենք ավելի շատ գնահատել անցյալի լավ պահերն ու անմոռանալի հուշերը»։

Արմեն Պետրոսյանը վստահ է՝ ընկերները չեն սրտնեղում արխիվային լուսանկարների հանրայնացումից․«Կարծում եմ՝ երբեք պետք չէ ամաչել ու նեղվել անցյալից. դա պատմություն է»,-եզրափակել է նա։

Պատրաստեց Մերի Պողոսյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW