×


«Կարծես ուրիշ կյանք չեմ էլ ունեցել». Էդգար Սարգսյանը մկրտել է դստերը

«Շիրազի Վարդը» սերիալի դերասան Էդգար Սարգսյանի առաջնեկն օրեր առաջ դարձել է մեկ տարեկան: Ծնողներն աղջնակի տարեդարձի օրը կազմակերպել են նաեւ նրա մկրտության եւ ատամհատիկի արարողությունները:

«Նոնաս իր ծննդով հիմնովին փոխել է կյանքս, կարծես ուրիշ կյանք չեմ էլ ունեցել»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանը:  

Նոնայի տարեդարձին


Փոքրիկի մկրտությունը տեղի է ունեցել Սուրբ Զորավոր եկեղեցում.«Քավորն իմ մտերիմ ընկերն է՝ Նարեկը, իսկ հյուրերը մեր ընկերներն ու հարազատներն էին, որոնց հետ առիթը նշեցինք քաղաքից դուրս»,- պատմել է դերասանը:

Էդգարը պատմել է նաեւ, որ ատամհատիկի արարողության ժամանակ Նոնան ընտրել է «երաժիշտ» գրությամբ թղթիկը:

Էդգար Սարգսյանը՝ դստեր հետ


Նա խոսել է նաեւ կնոջ մասին.«Աստղիկն իմ վառվող աստղն է, ինձ միշտ լուսավորող: Երկու տարի է՝ ամուսնացած ենք, բայց կարծես մի ամբողջ կյանք միասին լինենք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էդգար Սարգսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW