×


«Վախեցա՝ կընկնի ու կվնասվի». Անդոյի խնայողություններն ու դստեր 8-ամյակի նվերը

Անդրանիկ Հարությունյանի դուստրը՝ Էլենը, դարձել է 8 տարեկան: Դերասանի կինն անակնկալ է մատուցել աղջկան՝ նրա համար սիրելի թեմատիկայով ծննդյան տոն կազմակերպելով: Անդոն BRAVO.am-ին պատմել է դստեր նվերի, ինչպես նաեւ այս շրջանում իր զբաղվածության մասին:

«Էլենը միշտ անհամբերությամբ սպասում է իր ծննդյան օրվան եւ նվերներին: Այս անգամ տարեդարձին նախորդող օրերին գնացինք Իջեւան, Դիլիջան, Ծաղկաձոր, իսկ տանը նրան անակնկալ էր սպասվում. Մերին գեղեցիկ զարդարել էր տունն ու խնջույք կազմակերպել»,-պատմել է դերասանը:

Էլենի տարեդարձին


Անդոն նշել է, որ դստեր երկու ցանկություններից մեկն են իրագործել.«Սքեյթ էր ուզում, բայց վախեցա, որ կընկնի ու կվնասվի: Փոխարենը մեծ տնակ գնեցինք, որում կարող է իր ազատ ժամանակն անցկացնել»:

Կամերային թատրոնի դերասանը նշել է, որ այս շրջանում զբաղված է եղել «Հորանց տունը» (La Casa De Papa) նախագծի աշխատանքներով.«Աշխատել ենք՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Ներգրավված եմ որպես պրոդյուսեր եւ դերասան: Կարանտինի սկզբնական շրջանում «Հայ տարեց» նախագծի շրջանակում օգնում էինք անապահով միայնակ տարեցներին. նրանց սնունդ եւ հիգիենայի պարագաներ էինք տանում, որպեսզի տնից դուրս չգան եւ չվարակվեն»:

Մերի Հովհաննիսյանը՝ դստեր հետ


Խնայողությունների շնորհիվ ֆինանսական խնդիրներ չի ունեցել.«Հավաքած գումար ունեի, նորմալ ապրել ենք: Մեկ-մեկ էլ օգտակար եմ եղել ընկերներիս, ովքեր ֆինանսական խնդիրներ են ունեցել: Հիմա էլ կարող եմ օգտակար լինել, 500 դոլար ո՞ւմ է պետք, ասեք՝ ուղարկեմ:)»:

Անդոն անկեղծորեն նշել է նաեւ, որ այս ամիսներին տնից շատ է բացակայել, եւ ընտանիքի անդամները վախեցել են, որ կվարակվի կորոնավիրուսով.«Մեզ շատ զգույշ պահեցինք եւ չվարակվեցինք: Կարելի է ասել՝ հոգատար հայր եմ, բայց Մերիին օգնելու անհրաժեշտություն չի եղել. մայրս է օգնում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW