Շպռոտն ու Արմինկան առաջիկայում զուգերգի տեսահոլովակ կներկայացնեն: Այս մասին հետեւորդներին տեղեկացրել է Շպռոտը՝ լուսանկարներ հրապարակելով Արմինկայի 47-րդ տարեդարձի խնջույքից:
Նա խոսել է նաեւ Արմինկայի մարդկային որակներից՝ նշելով, որ երգչուհուց շատ բան է սովորել:
«Մակարդակ եւ լրջություն... Թասիբով, հասնող ու ահավոր աղա մարդ։ Սիրուն մայրիկ։ Շնորհակալ եմ Աստծուն՝ մեր անցկացրած լավ օրերի համար։ Անհամբեր սպասում եմ մեր նոր համագործակցությանը: Վերջապես միասին զուգերգ կունենանք։ Հին երգ, հին ընկերներ, բայց նոր տրամադրություն»,-գրել է Շպռոտը:
BRAVO.am
Լուսանկարները՝ Շպռոտի ֆեյսբուքյան էջից


×
5,069





