×


«Մենք ոչինչ չէինք պլանավորել, բայց ստացվեց». Արտաշես Մխիթարյանի որդու մկրտությունը Հաղարծինում

Արտաշես եւ Մարիամ Մխիթարյանների որդին օրեր առաջ մկրտվել է: Հանպատրաստից կայացրած որոշման մասին, եւ ոչ միայն, Դրամատիկական թատրոնի դերասանը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Ամեն տարի օգոստոսին գնում ենք Հաղարծին՝ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանին այցելության, ով մեր հարսանեկան ծիսակատարությունն է արել: Նախորդ տարիներն էլ հայր սուրբը հարցնում էր՝ ինչու չենք մկրտում մեր տղային, բայց մենք մտածում էինք, որ դրան պետք է հատուկ պատրաստվել: Այս անգամ էլ նույն հարցը տրվեց, եւ քանի որ կորոնավիրուսի հետեւանքով շարժը քիչ է, մենք էլ վաղուց ծրագրել էինք, համաձայնեցինք»,- նշել է Արտաշեսը:

Փոքրիկ Մաքսը եւ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը


Կնքահոր պարտականությունները ստանձնել է հենց Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը.«Առաջարկեցինք, նա էլ մեզ չմերժեց եւ ծիսակարգը եւս կատարեց: Իսկ Մաքսն իրեն շատ լավ էր զգում. ուշադրությամբ հետեւում էր ընթացքին, խաղի մեջ էր մտել կնքահոր հետ, ուրախ էր»:

Դերասանը շատ է կարեւորում մկրտությունը.«Հնարավորության դեպքում պետք է բալիկի ծնվելուց մի քանի օր հետո մկրտել նրան: Դանիել անունը ստացավ մեր տղան: Ի դեպ, Դանիելը Հաղարծինում եկեղեցական իր ծառայության ընթացքում վանքի մի քանի գմբեթ է կառուցել, նույնիսկ քանդակ կա: Հայ սուրբը պատմեց նաեւ նրա պատմությունը»:

«Շատ ուրախալի է, որ ի վերուստ մեզ համար ինչ-որ բան պլանավորված էր. այն, ինչի մասին մենք շատ երկար ժամանակ մտածում էինք: Մենք ոչինչ չէինք պլանավորել, բայց ստացվեց ամենագեղեցիկ եւ կարեւոր օրը Մաքսի համար»,-եզրափակել է Արտաշեսը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արտաշես Մխիթարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW