Աստղիկ Սաֆարյանը կորոնավիրուսային այս ամիսներն անցկացրել է Բարսելոնայի իր բնակարանում, ամառային հանգիստը եւս կազմակերպել է իսպանական այս քաղաքում: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այս արձակուրդը շատ է տարբերվում նախորդներից. ծովափ դիմակով է գնում:):
«Գեղեցիկ ամառ եմ անցկացրել, որը շարունակվում է մինչ այսօր։ Օրերս հագեցած են անցնում, փորձում եմ վայելել ամեն մի պահը։ Համավարակի պատճառով, կարծում եմ, բոլորս ենք սկսել գնահատել մեզ շրջապատող ամեն ինչը։ Կարանտինի առաջին իսկ օրից աշխատել եմ ինքս ինձ վրա՝ խոստանալով, որ այդ ընթացքում ավելի շատ բան եմ սովորելու եւ նախորդ տարիների համեմատ ավելի գեղեցիկ մարմին եմ ունենալու։ Կարծում եմ՝ հասել եմ արդյունքի»,- ասել է Աստղիկը։
Աստղիկ Սաֆարյանը
Ակտիվ հանգստի կողմնակից է․«Կարեւորում եմ շրջապատը, որի հետ անցկացնելու եմ արձակուրդս։ Ոչ թե ձգտում եմ կտրվել առօրյայից, այլ փորձում եմ այն այնքան հագեցած ու հետաքրքիր դարձնել, որ յուրաքանչյուր վերջացող օրվա համար ափսոսամ, որ ավարտվում է»,-նշել է նա։
Աստղիկ Սաֆարյանը
Ասում է՝ ուրախ ու անմոռանալի արձակուրդները շատ են.«Բայց ամենատպավորիչն այս տարվանն է՝ պանդեմիայի ժամանակաշրջանում։ Մեզնից ոչ մեկն այս տարին չի մոռանա։ Կառանձնացնեմ նաեւ 2019 թվականին Սիցիլիա այցս։ Առաջին իսկ վայրկյանից շատ հարազատ զգացողություններ ունեցա։ Ինձ թվաց՝ կամ նախկին կյանքում եմ այստեղ ապրել, կամ դեռ ապագայում եմ ապրելու։ Շատ սիրեցի այնտեղի կոլորիտը, մեծ հաճույքով նորից կգնամ։ Մի շարք երկրներ ու քաղաքներ էլ կան, որոնք առանձնացրել եմ առաջիկայում այցելելու համար։ Որոշ տեղերում ծրագրում էի այս տարի լինել, ինչը հարգելի պատճառով չեղարկվեց։ Լիահույս եմ՝ շուտով աշխարհը կխաղաղվի, բոլորս առողջ կլինենք, կաշխատենք ու կիրականացնենք մեր բոլոր ցանկությունները»,- եզրափակել է երգչուհին։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: