×


«Չեմ հանձնվել հարվածից». Լիա Զախարյան

Որոտան գետի կիրճում գտնվող «Սատանի կամուրջ» այցելության ժամանակ Լիա Զախարյանը վտանգավոր իրավիճակում է հայտնվել. դերասանուհին սայթաքել եւ ընկել է՝ հարվածելով գլուխը:  Նա խոստովանել է, որ խուճապի չի մատնվել եւ նույն վայրում ժամեր անց լուսանկարահանման է մասնակցել:

Լիա Զախարյանը


«Սիրելիներս, ֆոտոշարքս՝ վտանգավոր հարվածից հետո: Միշտ ձեր դրական Լիան: Ի դեպ, չեմ հանձնվել հարվածից. հենց այդ նույն օրը նույն վայրում ֆոտոշարք եմ իրականացրել` ցուցադրելով իմ քաջությունը»,- գրել է դերասանուհին:

Լիա Զախարյանը


Լիան խոստովանել է, որ չգիտի՝ ինչպես, բայց իրեն հաջողվել է ժամուկես աշխատել. «Հույզերն ու զգացմունքները մարդու յուրօրինակ սուբյեկտիվ վերաբերմունքն են շրջակա իրականության եւ ինքն իր նկատմամբ: Այս լուսանկարներն արվել են իմ «դժբախտ պատահարից» հետո: Կարծում եմ՝ ստացվել է ներկայացնել մեր Հայաստանի, հատկապես Սյունիքի հրաշքներից մեկը»

BRAVO.am
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW