×


«Ուզում եմ այս տարի տուն գնել, ոչ թե ամուսնանալ». Իննա Խոջամիրյան

Իննա Խոջամիրյանն օրեր առաջ հարսանեկան արարողության է մասնակցել եւ բռնել է հարսի նետած ծաղկեփունջը: Ավանդույթի համաձայն՝ ծաղկեփունջը բռնողը կամուսնանա հաջորդիվ, սակայն դերասանուհին որոշել է երեւույթին այլ իմաստ հաղորդել:

«Մենք էլ բոլոր չամուսնացած աղջիկների պես քննարկում էինք՝ ում է պետք բռնել ծաղկեփունջը, որ ամուսնացնենք այս տարի, ո՞վ կբռնի, սնահավատությո՞ւն է, թե՞ իրոք բռնողը հաջորդ հարսիկն է: Ես էլ բարձրաձայնեցի, որ հարսնածաղիկ բռնելը ոչ թե շուտափույթ ամուսնության նշան է, այլ որեւէ ցանկության իրականացման, եւ եթե նույնիսկ բռնեմ, ուզում եմ այս տարի տուն գնել, ոչ թե ամուսնանալ»,- Ինստագրամի իր էջում գրել է նա:  

Դերասանուհին պատմել է, որ միաժամանակ երկու հոգով են բռնել ծաղկեփունջը. «Արդար կերպով բաժանեցինք 2 մասի, որ ես տուն գնեմ, Վիկան էլ՝ ամուսնանա»:

View this post on Instagram

A post shared by Inna Khojamiryan (@inna_khojamiryan) on

BRAVO.am
Գլխավոր լուսանկարը՝ Ամին Ավագյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW