Տիգրան Մնացականյանը եւ Մարիամ Հովհաննիսյանն արդեն մեկ ամիս է՝ վայելում են իրենց որդու ներկայությունը: Դերասանի կինը BRAVO.am-ի հետ նոր զրույցում պատմել է՝ ինչպիսի հայր է Տիգրանը, ինչ նախասիրություններ ունի փոքրիկը, նաեւ տրամադրել է նրա լուսանկարները:
«Տղայիս ծնունդն ամբողջովին փոխեց կյանքս։ Մի գաղտնիք բացեմ՝ ժամանակին շատ երկար էի քնում, իսկ հիմա գրեթե ամբողջ օրն արթուն եմ լինում»,-ասել է Մարիամն ու ավելացրել.«Տիգրանը շատ հոգատար հայր եւ ամուսին է։ Սկզբում շատ էի վախենում, որ չեմ հաղթահարի. Տիգրանը նկարահանումների կլինի եւ չի հասցնի ինձ օգնել երեխայի խնամքի հարցում, բայց վախերս անիմաստ էին։ Այնքան է օգնում, որ միայն առավոտյան արթնանալով՝ տեսնում եմ՝ փոքրիկն անուշ քնած է։ Հայրիկի գրկում շատ լավ է զգում իրեն»։
Տիգրան Մնացականյանը՝ որդու հետ
Զույգը որոշել է քառասունք պահել.«Հետո երեխային կտանենք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի՝ օրհնություն ստանալու: Իսկ մինչ այդ պարտադիր զբոսնում ենք։ Զբոսանքը, հայրիկի գիրկը եւ մեքենայով շրջելը Մարկին քնեցնելու ամենահեշտ տարբերակներն են»։
Փոքրիկ Մարկը
Մարիամը նշել է նաեւ, որ ծննդաբերությանը հաջորդած օրերին մայրն է օգնել իրեն փոքրիկի խնամքի հարցում.«Այսպես ասած՝ դարձ էի գնացել։ Հիմա ամուսնուս հետ ենք հաղթահարում բոլոր դժվարությունները»։
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Հովհաննիսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: