Երեւանի տիկնիկային թատրոնի դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, ով հեռուստադիտողին հայտնի է «Կարմիր բլուր» սերիալից, երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ամուսնացել է: Նրա եւ Հայկ Առաքելյանի պսակադրությունը տեղի է ունեցել Հովհաննավանքում:
Զույգը եկեղեցու բակում իրականացրել է նաեւ զագսի (ՔԿԱԳ) արարողությունը:
Հայկ Առաքելյանի եւ Տիրուհի Հակոբյանի հարսանիքին
Ազաբի դերում եղել է երգիչ Տյոմը:
Հարսանիքին ներկա են եղել դերասանուհիներ Մարիամ Ալեքսանյանը, Լիդիա Գրիգորյանը, Եվա Զոհրաբյանը, Մերի Մովսեսյանը, երգել է Գոռ Սուջյանը, «Նեմրա» խումբը:
Տիրուհի Հակոբյանի եւ Հայկ Առաքելյանի հարսանիքին
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին եւ երջանկություն մաղթում:
BRAVO.am
Լուսանկարները՝ սոցցանցերից


×
8,969





