×


«Մեր աղջիկը Գուրգենի պատճենն է». Դաբաղյանների առաջնեկը երկու ամսական է

Գուրգեն եւ Իննա Դաբաղյանները երկու ամիս է՝ վայելում են առաջնեկի ներկայությունը։ Հուլիսի 15-ին Մոսկվայում լույս աշխարհ եկած աղջնակին ծնողները տատիկի պատվին Շուշաննա են անվանակոչել։

Երգչի կինը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է փոքրիկի մասին, եւ թե ինչպիսին է եղել Գուրգենի եւ նորածնի առաջին հանդիպումը:

Գուրգենը եւ Իննան ծնողներ են դարձել


«Երեխային տեսնելու պահին հույզերիս մասին կդժվարանամ խոսել. ինձ բոլոր այն կանայք կհասկանան, ովքեր ապրել են այդ պահը։ Գուրգենը մեր աղջնակին տեսավ այն ժամանակ, երբ արդեն հիվանդասենյակում էինք։ Երջանիկ եւ հուզված էր։ Ով տեսնում է Շուշաննային, ասում է, որ հոր պատճենն է, ինքս էլ նրան Գուրգենին եմ նմանեցնում»,- ասել է Իննան։

Փոքրիկի համար անհրաժեշտ գնումներով ծնողները միասին են զբաղվել․«Ամեն հարցում խորհրդակցել ենք։ Հայաստան գալու մասին էլ մտածում ենք, բայց թե երբ կվերադառնանք, դեռ պարզ չէ»,- եզրափակել է նա։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ ամուսինների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW