Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի որդին այսօրվանից Չեխովի անվան հ. 55 դպրոցի սան է: BRAVO.am-ը լուսանկարել է Ալեքսանդրի առաջին քայլերը դպրոցում, իսկ դերասանուհին պատմել է, որ հուզմունքը մեծ էր տղային առաջին դասարան ուղեկցելիս:
«Ժամանակը շատ արագ է անցնում. արդեն դպրոց է գնում, որոշ ժամանակ կանցնի, համալսարան կգնա... Մեծանում ենք եւ մի տեսակ չենք հավատում դրան»,-ասել է Շողերը:
Գրիշա Աղախանյանը՝ որդու հետ
Դերասանուհին նշել է, որ դպրոցի ընտրությունը պայմանավորված է եղել նրանով, որ ժամանակին հենց Չեխովի անվան դպրոցում են սովորել նաեւ սկեսրայրն ու ամուսինը:
Շողեր Թովմասյանը՝ որդու հետ
Դերասանուհին բարեմաղթանքներ է հղել բոլոր առաջին դասարանցիներին. «Կարեւորը՝ առողջ լինեն, լավ սովորեն: Գիտելիքն առաջնային է կյանքում, ինչքան էլ մենք՝ հայերս, մի քիչ այլ մտածելակերպ ունենք: Բայց կրթվածությունը, ներքին կուլտուրան շատ կարեւոր է»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: