×


«Երազանքս շուտով կիրականանա». կնոջ եւ ընկերների անակնկալները Սեյրան Մովսիսյանի 25-ամյակին

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սեյրան Մովսիսյանը դարձել է 25 տարեկան: Տոնական օրվա մանրամասներն ու լուսանկարները երիտասարդ դերասանը տրամադրել է BRAVO.am-ին:

«Կեսգիշերին մեր տուն եկան ընկերներս, եւ սկսեցինք ուրախանալ, լավ ժամանակ անցկացնել: Հաջորդ առավոտյան թատրոնում փորձի էի, որից հետո ժամանցի վայրերից մեկում ընկերական եւ ընտանեկան միջավայրում նշեցի տարեդարձս: Շատ լավ եւ հիշարժան օր էր»,-պատմել է Սեյրանը:

Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանը


Հոբելյարը նշել է, որ արդեն 4-րդ տարին է՝ առաջինը շնորհավորում է սիրելին. «Կարծում եմ եւ վստահ եմ՝ այդպես կշարունակվի մինչեւ կյանքիս վերջը: Շատ-շատ անակնկալներ եմ ունեցել: Ամենալավն այն էր, որ գիշերը մտա տուն, եւ կինս ամբողջ տունը զարդարել էր մեր լուսանկարներով: Մարինայի շնորհավորանքն ինձ համար միշտ յուրօրինակ է. կապ չունի՝ ինչ է անում եւ ինչպես, դա անում է իմ կինը: Երկրորդ մեծ անակնկալը մատուցեցին ընկերներս. մուլտհերոսների կերպարներով էին եկել ինձ շնորհավորելու»:

Սեյրան Մովսիսյանի 25-րդ տարեդարձին


Նպատակները շատ են.«Ամենամեծ երազանքս այս տարի կիրականանա. մեր ընտանիքում համալրում է սպասվում: Աստիճանաբար ավելի անհամբեր եմ դառնում. ուզում եմ՝ շուտ գա այդ օրը: Կարծում եմ՝ միայն հայրերն ինձ կհասկանան: Ուզում եմ՝ մեր բալիկն առողջ ծնվի: 25-ամյակից հետո իմ բոլոր երազանքները կապված են ընտանիքիս, երեխայիս եւ կնոջս հետ»:


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սեյրան Մովսիսյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW