×


«Աստծո միացրածը մարդիկ չեն կարողանա բաժանել». Էդգարն ու Լուսինեն տոնելու առիթ ունեն

Երիտասարդ ամուսիններ Էդգար Իգիթյանն ու Լուսինե Չոբանյանը երկու տարի է՝ ապրում են մեկ հարկի տակ: Ամուսնության հեբելյանը առիթ է  հանդիսացել զույգի համար եւս մեկ անգամ բարձրաձայնել իրենց զգացմունքների մասին:

«Ես քեզ սիրում եմ վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով ու երկար գիշերներով: Շաբաթներով ու ամիսներով: Տարիներով ու կարծես թե դարերով: Մենք գտանք իրար միլիոնավոր մարդկանց մեջ ու դարձանք մի ամբողջ սրտի երկու մասեր»,- գրել է դերասանը:

Էդգար Իգիթյանը՝ կնոջ հետ


Լուսինեն արձագանքել է ամուսնու գրառմանը՝ նշելով, որ անչափ սիրում է նրան.«Իմ կես, թող մեր սերն Աստված միշտ կրկնապատկի ու շատացնի: Աստծո միացրածը մարդիկ չեն կարողանա երբեք բաժանել»:

BRAVO.am-ի անդրադարձը զույգի հարսանիքին կարդացեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Ինստագրամից

Կարդալ ավելին

Quality Sign BW