×


Իլյուստրացիաները՝ Վարդան Զադոյանի, Սեդրակ Մկրտչյանի

«Սուրճ խմեք, ոչ թե արյուն»՝ օնլայն մարտերի մեմերը․ մաս 2

Արցախում ընթացող պատերազմը եւ թշնամու կեղծ հայտարարություններն այս օրերին սոցցանցերի հայկական տիրույթում բազմաթիվ իլյուստրացիաների եւ մեմերի առիթ են դարձել։ BRAVO.am-ը հերթական անգամ մեկտեղել է թեմատիկ հրապարակումները:

Ադրբեջանի նախագահը շարունակում է սուտ ու ծիծաղելի հայտարարություններ անել Արցախում տարածքներ գրավելու մասին։ Այս անգամ էլ նա երեւակայել է, թե Հադրութն են գրավել։

Հեղինակ՝ Սեւ Մանգուշյան


Հոկտեմբերի 4-ից սկսած, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց զինվորների հետ սուրճ խմելիս, համացանցում սկսեցին տասնյակ մեմեր շրջանառվել այդ դրվագի հետ կապված։ Այդուհետ նա սուրճ է խմում նաեւ բանակցությունների սեղանի շուրջ եւ անսպասելի բազմաթիվ այլ իրավիճակներում։


Իբրահիմ անունով ադրբեջանցի կեղծ լրագրողը, որ հետո նաեւ զինվորի դեր էր խաղում մի անհեթեթ տեսանյութում, հումորային տարբեր լուսանկարներում է հայտնվել։ Նրա հետ է նաեւ այդ հոլովակի մտացածին հերոսուհին:


«Ուտելիք ունենք, դուք սնիկերս ուղարկեք։ Որ գրազ ենք գալիս՝ խփենք կկպնի, ձեռքի տակ սնիկերս չկա»՝ Արցախում գտնվող տղաներից մեկի այս նամակն առիթ դարձավ, որ մարդիկ սկսեն «Սնիկերս» շոկոլադե սալիկների ծանրոցներ ուղարկել սահման։ Դրանցից շատերի վրա աղջիկները սկսեցին հումորային կամ նույնիսկ սիրային գրություններ թողնել, ինչը եւս բազմաթիվ մեմերի առիթ դարձավ:):

Հեղինակ՝ Հովո Մարգարյան


Եվրոպական կառույցների ու միջազգային հանրության լռությանը եւս անդրադարձ է եղել։

Հեղինակ՝ Backbone Branding


Թումանյանի «Բերանն արնոտ մարդակերը...» տողերն արտացոլվում են Վարդան Զադոյանի նոր՝ «Սուրճ խմեք, ոչ թե արյուն» խորագրով իլյուստրացիայում:

Հեղինակ՝ Վարդան Զադոյան


Վրեժ Քասունու նոր ծաղրանկարում պատկերված են տերն ու նառան... ու կախարդական լամպը:

Հեղինակ՝ Վրեժ Քասունի


Սեդրակ Մկրտչյանի իլյուստրացիան էլ ներկայացնում է «Հադրութի ճակատամարտի հերոսին»:

Հեղինակ՝ Սեդրակ Մկրտչյան


Ամենատարածված մեմերի առաջին մասը դիտեք այստեղ: 

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին