×


«Մեծ հարգանքով եմ վերաբերվում հայերին եւ աղոթում եմ նրանց համար»․ Մել Գիբսոն

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնը տեսաուղերձով է հանդես եկել՝ խոսելով Արցախում ընթացող պատերազմի մասին: Նա իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին: «RTVI» հեռուստաընկերությունը հրապարակել է դերասանի ուղերձը․

«Խոր տխրությամբ իմացա հայկական Արցախում վերջերս հակամարտության սրման մասին: Ես շատ հայ ընկերներ ունեմ այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ նրանք պատմում են իրենց տառապանքների ու սիրելիների կորստի մասին:

Մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին․ նրանք շատ հաստատակամ ու մեծահոգի են: Նրանք ստիպված են եղել հսկայական դժվարությունների միջով անցնել: Այս մարդկանց կարողությունները, ինչպես դուք եւ ես գիտենք, անսահման են:

Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում: Նաեւ աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի: Եվ որպեսզի մեծ տերությունները միջամտեն ու ճանաչեն առկա իրավիճակը: Հուսով եմ ՝ խաղաղության կգաք:
Ընկերներ, ամուր մնացեք, շարունակեք անել ձեր գործը, եւ Աստված օրհնի ձեզ»,- ասել է Գիբսոնը։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am




Կարդալ ավելին

Quality Sign BW