×


7 արտիստ՝ հայ զինվորին նվիրված նոր երգի տեսահոլովակում

«Մեզ ոչինչ չի հաղթի»՝ այսպես է կոչվում հայ զինվորին եւ Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված նոր երգը։ Այս օրերին առաջնագծում կռվող Արթուր Խաչենցը, Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սեւակ Ամրոյանը, Սեւակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը եւ Սոնա Ռուբենյանը հանդես են եկել նոր երգի տեսահոլովակում, որը ժամեր անց հասանելի կլինի յութուբյան հարթակում։ Հատկանշական է, որ հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Նախագծի մանրամասները BRAVO.am-ին պատմել է պրոդյուսեր, «Unity Production»-ի հիմնադիր Ալեքսանդր Մհերյանը։

Իվետա Մուկուչյանը եւ Արթուր Խաչենցը


«Գաղափար ունեինք մի քանի արտիստների մասնակցությամբ նոր երգ ստեղծել՝ նվիրված մեր զինվորներին, Արցախյան մեր պայքարին՝ ընդգծելով հայի միասնականությունն ու զինվորի ուժը։ Եվ շատ հետաքրքիր գործ ստացվեց։ Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, ԴերՀովան գործիքավորումն է կատարել։ Ընդհանուր մտահղացման հեղինակը «Unity Production»-ն է։ Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը։ Շատ խորհրդանշական է, որ երգը նվիրված է հայ զինվորին, եւ Արթուր Խաչենցը եկավ, մասնակցեց երգի ձայնագրմանը, տեսահոլովակի նկարահանումներին ու հետո էլի վերադարձավ առաջնագիծ»,- պատմել է Ալեքսանդրը։

Երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը:

Սոնա Ռուբենյանը


«Մեծ թիմ է աշխատել տեսահոլովակի վրա։ Գաղափարն Արթուր Մանուկյանինն է։ Կենտրոնացել ենք հայ զինվորի կերպարի շուրջ։ Ու զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է։ Փորձելու ենք հնարավորինս շատ տարածել հոլովակը եւ հանդիսատեսին խնդրել, որ հենց Յութուբի ալիքում դիտեն այն, քանի որ դիտումներից ստացված ողջ հասույթը մենք պատրաստվում ենք փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- նշել է նախագծի պրոդյուսերը՝ հավելելով, որ իրենց նպատակը գնահատելն է, արժեւորելն ու ոգեւորելը հայ զինվորին՝ մեր անվտանգության միակ ու գլխավոր երաշխավորին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ալեքսանդր Մհերյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին