×


«Թիկունքը պետք է աշխատի՝ հանուն երկրի»․ բժիշկ-ստոմատոլոգ Էդուարդ Աղասյանը՝ Vivaldi Dental Clinic-ի գործունեության մասին

Հետպատերազմական այս դժվարին օրերին աշխատանքում պետք է առավելագույնն անել՝ այս համոզմանն է բժիշկ-ստոմատոլոգ, «Vivaldi Dental Clinic» կենտրոնի համահիմնադիր Էդուարդ Աղասյանը, որի կարծիքով՝ անգործությունը հիմա կործանարար կարող է լինել։ «Յուրաքանչյուրս մեր ոլորտում պետք է լավ աշխատենք, պրոֆեսիոնալիզմ դրսեւորենք, որպեսզի այդ կերպ կարողանանք նաեւ հայրենիքին ծառայել, գիտելիքներն ի նպաստ պետության կիրառել»,- ասում է նա։ Էդուարդ Աղասյանի ղեկավարած բուժկենտրոնը, օրինակ, շարունակում է այցելուներ ընդունել եւ մյուսներին էլ կոչ է անում միանալ երկիրը ոտքի կանգնեցնելու, տնտեսությունն ակտիվացնելու գործին։

«Vivaldi Dental Clinic» բժշկական կենտրոնում ստոմատոլոգիայի եւ էսթետիկ բժշկության նորարարական մոտեցումները, ժամանակակից տեխնոլոգիաներն ու մեթոդները հանդիպում են մեկ վայրում։ Իր ստեղծման երկու տարիների ընթացքում այն հասցրել է սիրվել, վստահության արժանանալ ու բազմաթիվ այցելուներ ընդունել ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Հաջողության գրավականը, իհարկե, ոչ միայն Էդուարդ Աղասյանի լավագույն աշխատանքներն են, այլեւ անհատական մոտեցումն ու սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ։ BRAVO.am-ը հանդիպել է նրա հետ եւ հետաքրքրվել, թե ինչ ծառայություններ են գործում «Vivaldi Dental Clinic»-ում, նոր ինչ տեխնոլոգիաներ ու մեթոդներ են կիրառվում բուժման ընթացքում, եւ որոնք են կենտրոնի գլխավոր առավելությունները։

Բժիշկ-ստոմատոլոգ Էդուարդ Աղասյանը


Առաջին յուրահատկությունը, որ ներս մտնելիս միանգամից կարող է գրավել ու աչքի ընկնել, սանիտարահիգիենիկ կանոնների խստագույն պահպանումն է, հատկապես 360° ախտահանման եւ բախիլների կրման նորագույն սարքավորումները։ Աշխատակիցներն էլ ձեզ կդիմավորեն հատուկ բժշկական հանդերձանքով, որը զերծ կպահի վիրուսների փոխանցումից, ինչն այս օրերին առավել կարեւոր է։

Մեզ ուղեկցում են Էդուարդ Աղասյանի աշխատասենյակ, որտեղ արդեն հասցրել են բուժում ստանալ նաեւ հետուստատեսային ոլորտի ու շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ՝ Ավետ Բարսեղյանը, Վիկա Մարտիրոսյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Շողեր Թովմասյանը, Նորայր Եղյանը, Հայկ Հովհաննիսյանը, Էդգար Իգիթյանը, Քրիստինա Եղոյանը, Սարգիս Եղիազարյանը, Ստեփան Փարթամյանը եւ այլք։ Բժիշկ Աղասյանը պատմում է, որ ինչպես յուրաքանչյուր մասնագետ, ինքն էլ միշտ ցանկություն է ունեցել իր առանձին կենտրոնն ունենալ:


«Ես եւ իմ գործընկերը՝ «Vivaldi Dental Clinic»-ի համահիմնադիր Աշոտ Ավետիսյանը, ով նաեւ մեր տեխնիկական լաբորատորիայի ղեկավարն է, որոշեցինք ունենալ մեր կլինիկան։ Երկու ամսվա ընթացքում ստացանք այն, ինչ հիմա տեսնում եք։ Անկեղծ ասած՝ նույնիսկ սպասվածից շատ ավելի լավ եղավ, այժմ ունենք բավական հզոր թիմ, պացիենտների շատ մեծ բանակ։ Մինչեւհունվար ինձ մոտ արդեն գրանցումներ կան արված։ Արտերկրի մեր շատ հայրենակիցներ էլ են գալիս մեզ մոտ բուժում ստանալու։ Իհարկե, այդպիսի արդյունքի չէինք կարող հասնել միայն լավ վերաբերմունքի կամ միայն մասնագիտական լավ սպասարկման շնորհիվ։ Հարկավոր է բոլոր այդ գործոնների համադրությունը, որպեսզի այցելուները շարունակեն օգտվել մեր ծառայություններից»,- նկատում է Էդուարդ Աղասյանը։

Վերջինս արդեն տասը տարուց ավելի է՝ աշխատում է ստոմատոլոգիայի եւ էսթետիկ բժշկության ոլորտում։ Ընդգծում է՝ այդպիսի մեծ փորձն էլ հիմք է հանդիսացել առանձնանալու, սեփական թիմն ունենալու եւ գործում հաջողելու համար։ Այս պահին «Vivaldi Dental Clinic»-ում հնարավոր է ստանալ ստոմատոլոգիական բոլոր տեսակի ծառայությունները, թեեւ կենտրոնն ավելի հայտնի է հատկապես վինիրների տեղադրման իր պրոֆեսիոնալ փորձով։


Քիչ չեն նաեւ էսթետիկ բժշկության՝ մասնավորապես շուրթերի ծավալի մեծացման, մաշկի խնամքի ու երիտասարդացման համար այցելողները։ Չէ՞ որ կենտրոնում կիրառվում են վերջին սերնդի գերժամանակակից նյութերն ու տեխնոլոգիաները.«Շատ եմ սիրում նաեւ էսթետիկան, երբ պացիենտին ժպիտ եմ պարգեւում, նա գոհ եւ ուրախացած հեռանում է։ Ես հասկանում եմ, որ դա մեծ ուրախությունն է ինձ համար»,- անկեղծանում է բժիշկը։


Էդուարդ Աղասյանը նշում է, որ հաճախ է վերապատրաստումներ անցնում արտերկրում, մասնակցում բազմաբնույթ սեմինարների, քանի որ ստոմատոլոգիան եւ էսթետիկ բժշկությունն ամեն օր զարգացող ոլորտներ են՝ լի բազմաթիվ նորարարություններով։ Ասում է՝ նախորդ տարի վերապատրաստումներ է անցել Ֆրանսիայում եւ Իսպանիայում, այս տարի էլ պատրաստվում էր Լոնդոն մեկնել, սակայն կորոնավիրուսի տարածման հետեւանքով սեմինարները հետաձգվել են։

Ինչպես պարզվեց, «Vivaldi Dental Clinic»-ի հարեւանությամբ արդեն բացվել է ավելի մեծ ու ընդարձակ տեխնիկական նոր լաբորատորիա՝ «Վիվալդի Լաբը», որը ծառայում է նաեւ որպես ուսումնական կենտրոն.«Այս պահին էլ ունենք աշակերտներ, սակայն նոր լաբորատորիայի բացվելուց հետո նրանց թիվը մեծացել է։ Երիտասարդները հնարավորություն ունեն համալսարանական կրթությունն ավարտելուց հետո մեզ մոտ խորացնել իրենց գործնական գիտելիքներն ու աշխատանքի անցնել ինչպես մեզ մոտ, այնպես էլ առաջատար այլ կլինիկաներում։ Այժմ էլ ունենք երկու տեխնիկական աշխատող, որոնք ժամանակին մեր աշակերտներն են եղել»,- հավելեց նա։

Բժիշկ-ստոմատոլոգ Էդուարդ Աղասյանը


Նշենք, որ «Vivaldi Dental Clinic»-ը գտնվում է Մաշտոցի 31 հասցեում, գործում է երկուշաբթիից շաբաթ օրերին՝ ժամը 9։00-ից մինչեւ երեկոյան 21։00-ն։ Առավել մանրամասն տեղեկությունների եւ գրանցումների համար կարող եք զանգահարել 093 67 66 66 հեռախոսահամարով։

Միացեք նաեւ «Vivaldi Dental Clinic»-ի ինստագրամյան էջին՝ https://www.instagram.com/vivaldi.dental.clinic/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին