Երեկ երեկոյան կոտրել են դերասանուհի Շողեր Թովմասյանի ավտոմեքենայի ապակին եւ գողություն կատարել: Գրիշա Աղախանյանի կինը կադրեր է հրապարակել Ինստագրամի stories բաժնում եւ հեգնել, թե որքան բարի ազգ ենք: Այնուհետեւ տեսախցիկների օգնությամբ տեսել է, թե ինչպես է կատարվել այդ ամենը եւ կրկին հանրայնացրել:
BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ խիստ միջոցների չի դիմի. «Գողություն է եղել, թեեւ չեմ նշի՝ ինչ են գողացել. այն մեր օրերում տարածված է: Չեմ պատկերացնում, թե ով է եղել, դեռ չեմ գտել գողին, սակայն շատ անմարդկային չեմ վարվի. պարզապես կարելի է գտնել եւ հասկացնել, որ նման բան չի կարելի անել: Չէի կարող չդիմել բողոքով, որովհետեւ չէին փոխհատուցի»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարը՝ Շողեր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից


×
8,846





