Ավստրիական օրվա առթիվ արդեն 6-րդ տարին Երեւանում վիեննական շտրուդել է պատրաստվել, որի հարյուրավոր գնորդները երեկ հնարավորություն են ունեցել մասնակցել վիճակահանության եւ շահել մի շարք մրցանակներ, որոնցից գլխավորը դեպի Վիեննա 2 ուղեգիրն ու այնտեղի “Մարիոթ” հյուրանոցում հանգիստն է:
75 մետրանոց շտրուդելի հյուրասիրություն-վաճառք Երեւանում
Ինչպես BRAVO.am-ին հայտնել է հյուրանոցի մարկետինգի համակարգող Անահիտ Թանթուշյանը, 75 մետրանոց շտրուդելը նախատեսված 7 ժամի փոխարեն վաճառվել է ընդամենը 4 ժամում.“Մյուս տարվա շտրուդելն անպայման ավելի երկար ենք պատրաստելու:)”:
Գնելով մեկ կտոր շտրուդել` միջոցառման մասնակիցները երկու կտրոնի վրա լրացրել են իրենց տվյալները եւ դրանցից մեկը հանձնել կազմակերպիչներին: Վիճակահանության ժամանակ միջոցառմանը ներկա փոքրիկներն արկղից պատահական ընտրությամբ կտրոններ են հանել ու պարզել հաղթողների անունները:):
75 մետրանոց շտրուդելի առաջին կտորը հյուրասիրել են BRAVO.am-ի լրագրող Դիանա Հովհաննիսյանին
Եվ այսպես, Ծաղկաձորի “Մարիոթ”-ում երկու անձի համար երկու անմոռանալի օր անցկացնելու հնարավորություն է ստացել Օլգա Վարդանյանը, նույն հնարավորությունը, բայց այս անգամ Թիֆլիսի “Մարիոթ”-ում, ընձեռվել է Քնարիկ Պետրոսյանին, Անի Թորոսյանն ու Տիգրանուհի Ասլիկյանը հաղթել են Երեւան-Վիեննա-Երեւան ուղղություններով էկոնոմ կարգի մեկական տոմս, իսկ օրվա ամենաերջանիկը` փոքրիկ Մարիամ Մաթեւոսյանը, իր եւ մայրիկի համար երկու ուղեգիր է շահել դեպի Վիեննա, որտեղի “Մարիոթ”-ում էլ կկազմակերպեն իրենց հանգիստը:
Վիեննա է մեկնելու փոքրիկ Մարիամի ընտանիքը
Նշենք, որ շտրուդելային միջոցառման կազմակերպիչներն են “Արմենիա Մարիոթ” հյուրանոցը եւ “Ավստրիական ավիաուղիներ” ընկերության հայաստանյան գրասենյակը:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: