×


«Իմացա, որ փրկվելուց հետո իր մայրիկի հետ է խոսել եւ ասել…». Էլեն Ազնավուրյանը՝ նշանվելու մասին

BRAVO.am-ը պատմել է, որ Ամանորի գիշերն Էլեն Ազնավուրյանն անակնկալ կերպով նշանադրվել է: Դերասանուհու հետ զրուցել ենք նոր կարգավիճակի, սիրելիի անակնկալի եւ զգացողությունների մասին:

«Մտքովս անգամ չէր անցնում, որ նման բան կլինի: Գիտեի, որ այս օրերին պետք է մեր նշանադրության օրը որոշեինք, եւ ամեն ինչ այնքան հանկարծակի ստացվեց, որ մինչեւ հիմա շոկի մեջ եմ: Մինչեւ վերջին վայրկյանը չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Բորիսը միշտ ասում էր, որ ինձ համար անակնկալ է լինելու: Անսահման ուրախ եւ երջանիկ էի, հույզերս շատ խառն էին»,- պատմել է Էլենը:

Դերասանուհին նշել է, որ մատանին Բորիսի մայրն է ընտրել. «Շա՜տ եմ հավանել, անընդհատ նայում եմ, նուրբ եւ միեւնույն ժամանակ շատ գեղեցիկ է»:


Էլենի խոսքով՝ ընկերը նշանվելու որոշումը կայացրել է դեռեւս առաջնագծում գտնվելու օրերին.«Իմացա, որ շրջափակումից փրկվելուց հետո իր մայրիկի հետ է խոսել եւ ասել, որ ողջ-առողջ վերադառնալուն պես Ամանորին առաջարկություն է անելու: Փառք Աստծո, հասավ մեզ եւ իրենով հպարտանալու առիթներ տվեց, որովհետեւ այնտեղ շատուշատ կյանքեր է փրկել, շատ մարդկանց է օգնել եւ իրականում շատ ծանր օրեր է ապրել»:

Դերասանուհին նշել է, որ իրենց հարաբերություններում կայուն եւ հաստատուն փուլ է սկսվել.«Նշանդրեքն այս տարվան շատ լավ սկիզբ է տվել, որովհետեւ եթե դա չլիներ, հուսահատ էինք սկսելու, բայց առիթ ունեցանք ուրախանալու եւ մեր հարազատներին ու եկեղեցում գտնվող մարդկանց ուրախացնելու»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էլեն Ազնավուրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին