×


Ծնվել է դերասաններ Արթուր Պետրոսյանի եւ Մանե Թումանյանի առաջնեկը

Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասաններ Արթուր Պետրոսյանը եւ Մանե Թումանյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկն աղջիկ է: Փոքրիկը լույս աշխարհ է եկել հունվարի 18-ին՝ 3.350կգ քաշով եւ 51սմ հասակով:

«Մեր մեծ ընտանիքի 18-րդ անդամն է Լուսեն։ Ծնվել է 18.01.2021-ին, ժամը ճիշտ 18:01-ին: Անունը փոքրիկ պատմություն ունի. տիկնոջս հետ վաղուց էինք որոշել, բայց մեր ընկեր-բարեկամներից հատուկ թաքցնելով՝ փորձում էինք միասին հետաքրքիր նոր անուններ պեղել: Չհամոզեցին, մնացինք մեր որոշմանը հավատարիմ, եւ բոլորը գոհ են, առարկում չկա:)»,-նշել է Արթուրը:

Մանե Թումանյանի եւ Արթուր Պետրոսյանի պսակադրությանը


Դերասանը դեռ չի գրկել դստերը.«Համաճարակն ու կարանտինն արգելք են հանդիսացել, իսկ ես հարմարվել եմ։ Ոչինչ, հաշված ժամերից դուստրս տուն կգա: Երբ գիտակցում ես՝ նոր կյանքի հետ գործ ունես, քո կյանքում բառեր չես գտնում: Կինս եւ փոքրիկը լավ են, փառք Աստծո»:

Մեկ երեխայով չեն սահմանափակվի.«Մանես մտերիմ ընկերուհի ձեռք բերեց, հետեւաբար, արդարացի կլինի ինձ էլ ընկեր պարգեւելը:): Բայց անկախ ամեն ինչից` կարեւորն առողջ բալիկ ունենալն է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին