×


«Արդեն լավ եմ». Հարություն Մովսիսյանը շուտով տանը կլինի

ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում է հիվանդանոցում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ անհամեմատ լավ է զգում. «Արդեն լավ եմ. բրավո մեր հիանալի բժիշկներին»:

Նրա առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնեց դուստրը՝  երգչուհի Լյուսի Մովսիսյանը՝ նշելով, որ ամենավատն արդեն անցյալում է. կյանքին այլեւս վտանգ չի սպառնում.«Տասն օրից հայրս դուրս կգրվի հիվանդանոցից, բայց նրան դեռեւս մոտ մեկ-երկու ամսվա վերականգնողական շրջան է սպասվում: Ուրախ ենք, որ արդեն ինքնուրույն է շնչում, թթվածնի սարքի կարիք չկա, բայց օրգանիզմը շատ թուլացել է եւ, իհարկե, վերականգնվելու կարիք ունի»:

Հարություն Մովսիսյանը՝ կնոջ եւ դստեր հետ


Լյուսին նաեւ ասաց, որ դերասանն անհամբեր է՝ վերադառնալու իր բնականոն աշխատանքային առօրյային.«Հայրիկիս տրամադրվածությունը շատ դրական է, իսկ հնարավորինս արագ ապաքինվելու մոտիվացիան՝ շատ բարձր: Նա իսկապես ցանկանում է հնարավորինս շուտ զբաղվել իր գործով: Որպեսզի ընթացիկ սերիալում երրորդ անգամ փոփոխություն չկատարվի, այլեւս չի նկարահանվի, բայց այլ նախագծերում զբաղվածություն, իհարկե,  կունենա»:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW