Արեւիկ Ալավերդյանն այս օրերին հայրենիքում է: Ամուսնությունից հետո Ֆրանսիայում բնակություն հաստատած երգչուհին այստեղ կազմակերպել է դստեր՝ Կարինեի ատամհատիկի արարողությունը՝ լուսանկարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին:
«Պատերազմի ընթացքում ամուսինս հաճախ էր գալիս Երեւան՝ հումանիտար օգնություն բերելու, այս անգամ էլ որոշեցինք միասին գալ՝ մեզ հետ բերելով անվասայլակներ մեր զինվորների համար: Իհարկե, ամենաբարենպաստ ժամանակը չէր աղջկաս առաջին անգամ հայրենիք բերելու, բայց որոշեցինք միասին գալ. շատ էի կարոտել հարազատներիս, նրանք էլ առաջին անգամ պետք է տեսնեին Կարինեին»,-պատմել է Արեւիկը:
Փոքրիկ Կարինեն
Չէին նախատեսել երկար մնալ.«Որոշ գործեր ունեի, եւ հետդարձի տոմսի ժամկետը երկարաձգեցինք: Առիթից էլ օգտվելով՝ աղջկաս համար ատամհատիկի փոքրիկ խնջույք կազմակերպեցինք, քանի որ արդեն ատամիկներ ունի»:
8 ամսական Կարինեն արդեն 4 ատամիկ ունի.«Հավաքույթին մասնակցել են ընտանիքիս անդամներն ու ընկերուհիներս՝ իրենց բալիկների հետ: Երեխաները մի լավ ուրախացան, մայրիկներն էլ հանգստացան»:
Արեւիկ Ալավերդյանը՝ դստեր հետ
Արեւիկի դուստրն ընտրել է մոդելավորողի մասնագիտությունը.«Կարելի է ասել՝ ես մի փոքր միջամտեցի, քանի որ շատ երկար ժամանակ ոչինչ չէր կարողանում ընտրել: Կյանքը ցույց կտա՝ ապագայում ինչ մասնագիտություն կունենա»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: