×


Սալմա Հայեկը սերիալ կնկարահանի խոսող կրծքի մասին

Սալմա Հայեկի պրոդյուսերական Ventanarosa Productions ընկերությունը սկսել է աշխատել նոր նախագծի վրա, որը բավական գրավիչ`«Կրծքի կյանք» անվանումն ունի:

Այն Լեսլի Լերայի «Կրծքի կյանքը. ինչպես Ամերիկայի մոլուցքը ձեւավորեց ինձ ու քեզ» գրքի հիման վրա է էկրանավորվելու: Հայեկը սերիալի պրոդյուսերն է: Հումորային սերիալը նվիրվելու է այն կանանց, որոնք տարված են իրենց արտաքինով:

Սալմա Հայեկը


Գլխավոր հերոսուհին Լեսլի անունով կին է, որը 40-ամյակի նախօրեին ճգնաժամի մեջ է հայտնվում, ու ամեն ինչ գլխիվայր է շուռ գալիս, երբ նրա կուրծքը սկսում է երկխոսություններ վարել ու ստիպում սեփական կյանքին այլ անկյունից նայել:

«Այս նախագծում մենք կուրծքը չենք օգտագործում որպես մշտական քննարկման առարկա, ինչին կանայք սովորաբար բախվում են: Սերիալում մենք կրծքին ձայնի իրավունք ենք տալու, որը թույլ կտա կնոջ կյանքը տեսնել բացառիկ անկյան տակ, որը հաճախ չենք համարձակվում նկատել»,-ասել է Հայեկը:

Դեռ չի նշվում, թե ով է մարմնավորելու Լեսլիին ու երբ են սկսվելու նկարահանումները:

Ավելի վաղ Սալմա Հայեկը հայտնել էր, թե ինչու է այդքան հաճախ սոցցանցերում հրապարակում իր լուսանկարները լողազգեստով ու ցուցադրում կուրծքը: 54-ամյա դերասանուհին խոստովանել է, որ նման մարմին ունենալու համար բազմաթիվ ժամեր է անցկացրել մարզադահլիճում, դրա համար էլ այդ լուսանկարները իր համար ազատության խորհրդանիշ են դարձել:


«Ուրախ եմ, որ այդքան շատ կադրեր եմ արել ու չեմ ամաչում դրանց համար: Բոլորն էլ պահել եմ, քանի որ հիմա կազմվածքս փոխվել է: Մարդիկ մտածում են, որ ամեն օր լողազգեստով եմ լինում, մինչդեռ դրանք բոլորն էլ արվել են արձակուրդիս ժամանակ», - պատմել է Հայեկը:

Ventanarosa Productions-ը դերասանուհին հիմնադրել է 1998 թվականին: Ընկերության առավել հաջողված ֆիլմերից է «Ֆրիդան», որը 2 Օսկարի է արժանացել:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
Աղբյուրը՝ deadline.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին