×


«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասին

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումները շարունակվում են: Ռեժիսոր եւ ֆիլմի գլխավոր դերակատար Աննա Հարությունյանը կիսվել, թե իրականում ինչ է կատարվում «մեդալի» հակառակ կողմում:

«Գուցե, այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ 12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անընդհատ սնվել, որ ուշագնաց չլինես, վնասվածքներ, ցավեր, անհաջողություններ, անքուն գիշերներ: Սա է գինը, որ վճարում ես: Միեւնույն է՝ երջանիկ եմ, որ բախտ ունեմ մարմնավորելու Նազիկ Ավդալյան հային»,- գրել է նա:


Աննա Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ Ավդալյանի մարզիչ Արտաշես Ներսիսյանի դերում դերասան Արտաշես Ալեքսանյանն է. «Ինչպես Ներսիսյանն է ողջ ճանապարհի ընթացքում եղել Նազիկի կողքին, այնպես էլ Ալեքսանյանն իր բարձրագույն տաղանդով, հոգատարությամբ եւ մասնագիտական պրոֆեսիոնալիզմով ուղեկից եղավ ինձ այս բարդ ճանապարհին»:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anna Maxim (@anna_maxsim)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW