45-ամյա հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին խոսել է պլաստիկ վիրահատություններով տարվածության մասին: Նա անդրադարձել է գեղեցկության չափանիշների փոփոխությանն ու որպես օրինակ նշել Քիմ Քարդաշյանին:
Instagram-ում Կանդելակին գրավիչ լուսանկար է հրապարակել ու իր հետեւորդներին զգուշացրել, որ այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել:
«Ուշադրություն: Լուսանկարում շատ ֆոտոշոփ կա, իրական կյանքում այսպիսի տեսք ունի միայն Քիմ Քարդաշյանը»,-գրել է նա:
Կանդելակին իր հետեւորդներին հարցրել է թե նրանք անձամբ ինչն են փոխել իրենց արտաքինում՝ աչքե՞րը, այտոսկրե՞րը, կո՞ւրծքը, թե՞ հետո՞ւյքը:
Քիմ Քարդաշյանը
«Արհեստական գեղեցկությունը հաղթել է բնականությանը, դա փաստ է: Արհեստական գեղեցկության զարգացման գործիքները գերազանցել են բնական գեղեցկության պահպանման մեթոդներին: Այդպիսի տեսք ունի հավերժ երիտասարդության հետեւից վազքարշավը»,-գրել է Թինան:
Նա նշել է, որ կատարյալ արտաքին ունենալու մոլուցքը սկսել է դեռ Խորհրդային Միության տարիներից, բայց այն ժամանակ վիրահատություն ոչ ոք չէր անում: Որպես օրինակ բերել է «Ապագայից հյուր» ֆիլմի դերասանուհի Ալիսա Սելեզնյովային, որը մեծ աչքեր, նուրբ շրթունքներ ու փոքրիկ քիթ ուներ.
«Նա մեծ տարածում ստացավ հատկապես իր անսովոր արտաքինի շնորհիվ: 1966 թվականին էկրաններ բարձրացավ «Երեք հաստլիկները», եւ Սուոկ տիկնիկը Մալվինայի հետ պիոներներին գերում էին իրենց արհեստական արտաքինով»:
Արդյունքում, Կանդելակիի խոսքերով, սկսել է զարգանալ պլաստիկ վիրահատությունների ոլորտը, քանի որ տիկնիկները հավերժական գեղեցկության խորհրդանիշ են, նրանք երբեք չեն ծերանում:
Թինա Կանդելակին
«Վինիրներն ու սիլիկոնները միայն հավերժ գեղեցկության պատրանք են ստեղծում: Ու գինը, որը վճարում եք դրանց համար, պետք է բոլորի համար ակնհայտ լինի: Ի՞նչ է լինելու ձեր առողջության հետ, արդյո՞ք այս կամ այն գործընթացը շրջելի է, բավական լուրջ հարցեր են»,- շեշտել է նա:
Բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են իրենց արտաքինի մեջ փոփոխություն անել, Կանդելակին խորհուրդ է տվել դիտել «Բոլորովին տարբեր» սոցիալական նախագիծը, որի աշխատանքներում ներգրավված է նաեւ ինքը.
«Վերջապես բոլորը կտեսնեն, թե ինչ է իրենից ներկայացնում սիլիկոնե հետույքը, ինչին Ինստագրամում այդքան հետեւում են ու հիանում»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: