×


«Վաղուց սիրահարված չեմ». Լենա Ղազարյանն ամուսնալուծվել է

«Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերից հայտնի Լենա Ղազարյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ մշտական բնակության է տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Երգչուհին շարունակում է ստեղծագործել, օրեր առաջ էլ նոր տեսահոլովակ է ներկայացրել:

««Մեր սիրուց» երգի հեղինակը Մհեր Պետրոսյանն ու Վարդան Գալստյանն են, իսկ տեսահոլովակը ռետրո ոճում նկարահանել է Արմեն Մնացականյանը: Սիրային թեթեւ պատմություն է: Ես ստեղծագործում եմ ցանկացած ժամանակ`ուրախ եւ տխուր պահերին»,- ասել է երգչուհին եւ հավելել, որ երաժշատական նախագծերը մասնագիտական առումով ամենակարեւոր փորձն են եղել իր կյանքում, որոնք ստիպեցին իրեն ամրանալ ասպարեզում: Հպարտ է, որ այդ շրջանն անցել է:

Լենա Ղազարյանը


Նրա խոսքով՝ ստեղծագործական բուռն շրջան է հիմա իր կյանքում: Աշխատում է պրոդյուսեր Էմանուել Վարդանյանի հետ: Արդեն իսկ մի քանի երգ են ձայնագրել: Սկսվել են նոր՝  «Happy Birthday» երգի տեսահոլովակի նկարահանումները: Համավարակի ավարտից հետո էլ Լենան նախատեսում է մենահամերգ ունենալ ԱՄՆ-ում:

Երգչուհին ապրում է տատիկի հետ: Անձնականին վերաբերող հարցերին ի պատասխան՝ ասել է.«Ես ամուսնացած չեմ, նշանված չեմ, ընկեր չունեմ, իմ սիրտը զբաղված չէ: Շատ վաղուց սիրահարված չեմ: Եթե այսպես է ստացվել, ուրեմն այդպես է: Հիմա ես ապրում եմ իր երգերով, ստեղծագործական կյանքով եւ կարծում եմ՝ հետեւորդներիս հետաքրքրում են իմ ստեղծագործությունները, այլ ոչ թե անձնական կյանքը»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ Լենա Ղազարյանի անձնական արխիվից



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW