Դերասան-ամուսիններ Նազիկ Բաղդասարյանը եւ Արթուր Գեղամյանը սիրառատ նոր ֆոտոշարք են իրականացրել, որն էլ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով սիրային հարցերի շուրջ:
«Նախկինում միշտ միասին էինք լուսանկարվում, հետո ամեն ինչ փոխվեց:): Այս անգամ սկսեցի համոզել Արթուրին. չգիտեմ, սկսել է նեղվել նկարվելուց, իսկ ինձ համար ֆոտոշարքերը շատ կարեւոր են այսօր»,-ասել է Նազիկը եւ հավելել.«Այս ֆոտոշարքի առաջարկը հենց լուսանկարչինն էր՝ Մերիինը, որի հետ առաջին անգամ էի համագործակցում, բայց հաստատ՝ ոչ վերջին: Միտքը նրանն էր, մեզ պարզապես պետք էր այնտեղ լինել ու ոչինչ ավելի:): Նայում եմ մեր դեռ նոր սիրահարված շրջանի լուսանկարներն ու այս վերջինները եւ հասկանում, որ ոչինչ չի փոխվել, մեր սերը նույն չափաբաժնով հորդում է մեր լուսանկարներից»:
Արթուր Գեղամյանը եւ Նազիկ Բաղդասարյանը
Դերասանուհու խոսքով՝ գրեթե 9 տարեկան է իրենց ընտանիքը.«Չգիտեմ՝ դժվար, թե հեշտ անցան, բայց շատ բան ենք հաղթահարել միասին: Կարծում եմ՝ ընտանիքում պետք է անպայման զիջել միմյանց, հարգել, շատ սիրել ու ներել. եթե այսքանը կարողացաք անել, ուրեմն կապրի ձեր ընտանիքը շատ երկար»:
Կարծիքն ենք հարցրել՝ ինչու են այսօր շատացել բաժանությունները.«Երեւի մարդիկ ավելի հավակնոտ են դարձել, չեն կարողանում իրար ներել»:
Նազիկ Բաղդասարյանը եւ Արթուր Գեղամյանը
Այս շրջանում դերասանուհու հիմնական զբաղվածությունը թատրոնում է, թեեւ երգի հետ կապված եւս պլաններ ունի.«Պրեմիերայի ենք պատրաստվում, որը դեռ համաճարակից առաջ պիտի լիներ: Հիմա վերջապես ներկայացումը կհանձնենք հանդիսատեսի դատին»:
Նազիկ Բաղդասարյանը եւ Արթուր Գեղամյանը
Հետաքրքրվել ենք նաեւ՝ սիրո տոներին արդյոք միմյանց անակնկալներ մատուցում են.«Ես սիրում եմ անակնկալի տեսքով միշտ նվեր մատուցել, իսկ Արթուրն ավելի պրակտիկ է. ձեռքս բռնում է, տանում խանութ ու ասում՝ դե, ընտրիր նվերդ: Իհարկե, պիտի նշել սիրո տոները, ու եւս մեկ անգամ ասել, որ սիրում ես»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նազիկ Բաղդասարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: