Հաղորդավարուհի Անի Դաշյանը շուտով կրկին կմայրանա: Նրա եւ Լյուդվիգի երկրորդ երեխան աղջիկ է: Հղիության 7-րդ ամսում գտնվող Անին BRAVO.am-ին ասել է, որ անհամբերությամբ են սպասում ընտանիքի նոր անդամին:
«Ամռանն եմ իմացել կարգավիճակիս մասին: Տեսակով շատ անհամբեր եմ. միանգամից զանգահարեցի եւ լուրը հայրիկին հայտնեցի: Ռոբերտիս ժամանակ էլ նույն կերպ էի ասել նրան՝ մտածելով, որ երկրորդ հղիության ժամանակ գեղեցիկ անակնկալ կմատուցեմ, բայց չկարողացա համբերել: Մեր տղան էլ արդեն մեծ է, հասկանում է, որ շուտով քույրիկ է ունենալու: Անհամբեր սպասում է, իհարկե, չմոռանալով մեզ հիշեցնել, որ իր խաղալիքները տղայի են եւ մեծերի, ուստի քույրիկի համար պետք է առնել փոքր բալիկների խաղալիքներ:)»,- պատմել է նա:
Լուսանկարը՝ instagram.com/anidashyan/ Անի Դաշյանը բալիկի է սպասում
Աղջնակի համար անվան մի քանի տարբերակ են քննարկում.«Կծնվի, նոր վերջնական կորոշենք՝ ինչպես անվանակոչել: Անհրաժեշտ իրերի գնումներով էլ մենք դեռ չենք զբաղվել, փոխարենը մեր սիրելի հորաքույրը՝ Մարինան, ԱՄՆ-ից արդեն հասցրել է ուղարկել փոքրիկի համար անհրաժեշտ բոլոր շորերը: Անհրաժեշտ մյուս իրերի գնումների համար դեռ ժամանակ ունենք: Իսկ գնումներին ամուսինս ոչ թե միջամտում է, այլ ամբողջ պատասխանատվությունն այդ առումով իր ուսերին է, իհարկե, կարեւորելով իմ կարծիքը»:
«Դեռ չեմ մտածել՝ քանի երեխա եմ ցանկանում ունենալ: Ունենալուց բացի, շատ ավելի կարեւոր է կարողանալ երեխաներին ըստ արժանվույն պահել, դաստիարակել ու մեծացնել: Իսկ երեխաներն, ինչ խոսք, Աստծո պարգեւն են, ամենաթանկն այս աշխարհում»,- եզրափակել է հաղորդավարուհին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: